Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջները. Հայտարարություն
«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ։ Հայտարարության նախագիծն ընթերցեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. Դատապարտում է ա) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, […]





































