20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա․․․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից»․ Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․ 1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։ […]

Սահմանագոտու բնակիչներն ուշացումով խելքի են գալիս․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանըտ գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ խուսափեց Ոսկեպար գյուղի մոտ գտնվող անկլավները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանել, դրանով իսկ հաստատելով, որ ինքը դրանք հանձնելու է։ Ոսկեպար գյուղի ընտրողների բացարձակ մեծամասնությունը 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություներում քվեարկել էր ՆԻկոլ Փաշինյանի օգտին, այժմ Ոսկեպարի չափահաս բնակչության լոկ 20-22 տոկոսն է ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Ոսկեպար […]

Քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում […]

«Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կարողներին ու «չկառավարվողներին»». Կարին Տոնոյան

«Ազատագրական շարժման» մասնակից, 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կարողներին ու «չկառավարվողներին»։ Զարմանալի իմ հայ ժողովուրդ… ինչ հեշտ է, չէ՞, նստել տանը և փիլիսոփայել, թե ով ում կողմից է կառավարվում, ով ում գրպանի խոսնակն է, ինչն ենք սխալ անում, ինչը՝ ոչ… Եթե դուք այդքան լավ […]

Ճամբարակում զինծառայողին ծեծի են ենթարկել, դաժան վերաբերմունք ցուցաբերել, հասցրել ինքնասպանության. երկու հոգի կալանավորվել է

2021թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի […]

Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի համաձայնագիրը․ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին․ Կոնստանտին Զատուլին

Գորդյան հանգույցը կտրելը, ինչպես դա արել է Ալեքսանդր Մակեդոնացին, ամենապարզ լուծումն է։ Բայց բնավ պարտադիր չէ, որ դրան հաջորդի այդ հանգույցը կտրողի համար ձեռնտու հետևանք, արձագանքելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։   Նա ընդգծել […]

ՀՀ սուվերեն օդային տարածքից օգտվող Ադրբեջանը վերջին մարտական գործողությունների ժամանակ թռիչք է կատարել և օդանավից նկարահանումներ արել․ Ճաղարյան

Հայաստանն իր օդային տարածքում միակ սուվերենն է և ինքն է որոշում՝ թույլ տալ մտնել իր տարածք, թե ոչ, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը միջազգային կոնվենցիայով և իր իսկ ընդունած օրենսդրական կարգավորումներով ամրագրված բոլոր իրավունքներն ունի՝ Ադրբեջանին արգելելու օգտվել իր օդային տարածքից, սակայն չի անում դա։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի