08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետերբուրգում ձերբակալել են Բորիս Ավագյանին

Դեկտեմբերի 16-ի երեկոյան Պետերբուրգում՝ «Пряности и Радости» ռեստորանում ձերբակալել են հայ գերիների հարցերով զբաղվող Բորիս Ավագյանին: Այս մասին հայտնում է 47news-ը:

«Նա ռեստորանում կալյան էր ծխում ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունից մի կարևոր անձի հետ: Հրաշք»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Ավագյանը մաքսանենգության գործով փախել էր տնային կալանքից, նրան ոչ ոք չէր փնտրել:

Ինչ վերաբերում է Անվտանգության դաշնային ծառայությունից կարևոր անձին, ապա նա, ըստ 47news-ի, Իգոր Ալեյնիկովն է, որին կարող է իմանալ միայն նա, ով ծառայել է Անվտանգության դաշնային ծառայությունում կամ զբաղվել է մաքսանենգությամբ:

«Նա ոչ միայն Պետերբուրգի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ էր, այլև Տնտեսական անվտանգության ծառայության  մաքսանենգության  դեմ պայքարի բաժնի երբեմնի հզոր ղեկավարը: Եվ այստեղ, հավատացեք, նա հարցեր էր լուծում: Եվ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ շատ բան կարող է, այլապես Ավագյանը չէր դիմի նրան»,- ասվում է կայքի հոդվածում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ