Շփման գծում իրավիճակի պատասխանատուն 100 տոկոսով իշխող քաղաքական թիմն է. Հայկ Մամիջանյան
Թուրք-ադրբեջանական տանդեմը, որպեսզի առավելագույնը ստանա այս պատերազմի արդյունքներից, փորձում է քամել ամեն ինչ ու ստանալ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Ու արդեն ստացել է. մենք Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով, անցնում ենք ադրբեջանական անցակետով, փակվեց Մ2 ճանապարհը, սա սահմանգծում չէ, բա ի՞նչ է», – նշեց նա։ […]
Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այս պայմաններում հապճեպ գնալ սահմանազատման ու սահմանագծման, նաև հարվածի տակ դնել Արցախի ճակատագիրը, անընդունելի է», – ասաց նա։ Սեյրան Օհանյանը նշեց, թե իրենք դեմ չեն սահմանազատմանն ու […]
Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը: Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց […]
Կայացրել եմ որոշում դուրս գալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և իմ աշխատանքը շարունակել խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր Կխնդրեմ իմ որոշման մեջ չփնտրել տարբեր ենթատեքստեր։ Սա իմ անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։ Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ […]
Ոստիկաններն արտաքին գործերի նախարարության շենքից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին։ Մինչ ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը պահանջում էր, որ ԱԳՆ շենքից քաղաքացիներին դուրս հրավիրող ոստիկանը ներկայանա, ոստիկանները բերման ենթարկեցին Նաիրի Հոխիկյանին, ապա՝ մնացած անդամներին։ Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում նախարարության ներկայացուցչի հետ։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո վերջիններս համոզվել էին, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ […]
Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիրն այնքան այն չէ, թե ինչ ջանքեր է գործադրում (կամ չի գործադրում) ՀՀ իշխանությունը ցույց տալու իր վճռականությունը միջանցքի հարցը օրակարգից հանելու մասով։ Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը […]
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար», – նշված է հրամանագրում։ Սիմիդյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը լքել է խմբակցությունը։ Նա գրություն է ուղարկել ԱԺ նախագահին՝ նշելով, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից ու գործելու է որպես անկախ պատգամավոր։
«Դրսից Հայաստան ժամանած երիտասարդ բիզնեսմենները որոշել են մարզերից մեկում ջերմոցներ դնել՝ բավականին մեծ տարածքի վրա, եւ սկսել են գյուղացիների հետ բանակցել՝ նրանց հողերը գնելու համար։ Ոմանք հեշտ համաձայնել են, քանի որ այդ հողերը գրեթե չեն մշակում, մյուսները չեմուչում են արել, հետո համաձայնել, երրորդները մեծ թվեր են կրակել, հիմնականում՝ ստացել։ Սակայն բանն այն է, որ եթե […]
























