19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է ամբողջությամբ լուծվի, ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն գործընթացը. Մուրադով

Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայում գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։ «Աշխատանքները շարունակվում են, կա լավ ազդակ, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ […]

Սատանան իհարկե ստի հայրն է, բայց եթե իմանար, որ աշխարհում Նիկոլ է լինելու, անպայման կպատենտավորեր սուտը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «21-րդ դարի միակ կապիտուլյանտն այսօր, ինչպես միշտ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը վերածեց ոտքի վրա հորինվող ստախոսության: Սատանան իհարկե ստի հայրն է, բայց եթե իմանար, որ աշխարհում Նիկոլ է լինելու, անպայման կպատենտավորեր սուտը: Հիմա նույնիսկ դժվար է ասել, սուտը սատանայից է դուրս եկել, թե Նիկոլից: […]

«Գործ ունենք հերթական ստի հետ»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Դեռևս ս.թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները ավարտին են հասցվելու 2021-ի տարեվերջին: Պարզ է, որ գործ ունենք հերթական ստի հետ, քանի որ հակառակ դեպքում առնվազն կստանայինք ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ միայն ավարտված չեն, այլև դե-ֆակտո պարալիզացված […]

Արթուր Վանեցյան. Պայքարը շարունակվում է

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։   «Բարեկամնե՛ր, ընկերնե՛ր, ծանոթ ու անծանոթ մարդի՛կ, ձեր բոլորի ջերմ վերաբերմունքը ու դրական սպասումները խիստ պարտավորեցնող են և ոգևորիչ։ Հավաստիացնում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի և քաղաքական գործիչ, ամեն ջանք գործադրելու եմ արդարացնելու դրանք։   Մեր պետության և ազգի համար այս դժվարին […]

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Ֆրանսիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնավորել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու՝  ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել իմ մի քանի ժամ տևած քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական […]

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցները կսպասարկեն ԱՄՆ-ի շահերը. Զախարովա

ԱՄՆ-ն դեկտեմբերի 9-10-ին նախատեսված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցներին օժտելու է ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունքով»: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն փլուզում է Միջազգային հարաբերությունների համակարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա, հանուն սեփական հարմարավետության գոտու ստեղծման, որտեղ պատրաստվում է միանձնյա գերիշխել»,- նշել է Զախարովան: Հիշեցնենք, […]

Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն. Տիգրան Աբրահամյան

Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դեպքի օրը ՊԲ-ն փոխանցել էր, որ «դեռևս չպարզված հանգամանքներում» հայ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է […]

Քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել. «Փաստ»

Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած օրակարգի բավականին հագեցածությանը, շաբաթօրյա հանդիպման հիմնական առանցքը կազմել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը: […]

Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից․ «Հրապարակ»

«Տեւական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։ Մի քանի օր է՝ Բաղրամյանի մուտքը բացվել է, վերանորոգումից զատ ամենաուշագրավ փոփոխությունը, որն իրականացվել է՝ մուտքի դռնից բացի երկաթյա ծանր ճաղավանդակի տեղադրումն է։ Փաստորեն, հեղափոխությունից հետո խորհրդարանի դարպասները […]

Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին․ «Ժողովուրդ»

«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ խորհրդարանում խոսեց ներքաղաքական թեմայի շուրջ եւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր հերոսը մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի