20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինի, Ռուբեն Վարդանյանի անունը՝ ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր նախագծում. The Washington Post-ը հրապարակել է «Պուտինի հաշվետվողականության ակտ»-ը

Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացման ֆոնին ԱՄՆ իշխանական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են սկսում խոսել ուղիղ պատժամիջոցներով ՌԴ նախագահին, նրան մոտ կանգնած պաշտոնյաներին, գործարարներին սուր պատժամիջոցների ենթարկելու մասին՝ համարելով, որ Բայդենի մարտավարությունը՝ պատժամիջոցների սպառնալիքներ դիվանագիտության համադրմամբ, չի աշխատում: Հանրապետական կուսակցության Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Բենքսն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ կիրառել ռուս խոշորագույն ձեռնարկատերերի, ինչպես […]

Կունենանք 4-րդ հանրապետություն, 3-րդ-ի էջը փակում են, իսկ Նիկոլը նախագա՞հ, թե՞ վարչապետ, էական չէ. Էդուարդ Շարմազանով

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Հարցազրույցի  մանրամասները՝ տեսանյութում  

«Ստերի ոչ միայն որակն է ընկել, այլև քանակը․ ընդամենը 45 միջին և խոշոր սուտ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայեցի պրծա: Անգամ մարմնավաճառը պիտանելիության ժամկետ ունի։ Ստերի ոչ միայն որակն է ընկել, այլև քանակը։ Ընդամենը 45 միջին և խոշոր սուտ։ Հ.Գ. Հ1-ի կամ Ազատության ուղիղ եթերում պատրաստ եմ հատ առ հատ բացահայտել»։

«Շատ բան կախված է հնարավոր բախման մասշտաբներից, ճգնաժամային իրավիճակի ձգձգումից և դրանում երևացող կամ չերևացող ներգրաված կողմերից». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջացած լուրջ ճգնաժամը, որում անուղղակի ներգրավված են մեծ թվով երկրներ, հնարավոր էսկալացիայի դեպքում Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։ Շատ բան կախված է հնարավոր բախման մասշտաբներից, ճգնաժամային իրավիճակի ձգձգումից և դրանում երևացող կամ չերևացող ներգրաված կողմերից։ Այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ […]

«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Առաջիկայում ավելի հստակ կներկայացնենք մեր չափանիշները։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նա պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը», – ասաց Մինասյանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած […]

Արման Թաթոյանը Արսեն Թորոսյանից պահանջում է չփորձել քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը: Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին […]

Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը։ «Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն […]

Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ. «Ժողովուրդ»

Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ թռուցիկ է ներկայացված սահմանադրական փոփոխությունների հատվածը, եւ մեծ տեղ է հատկացված նրա այն կարծիքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկուկես […]

Արատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»

Հայաստանյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է նաև խոշորագույն հարկատու (ՊԵԿ-ի՝ երեկ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է), և որի շուրջ զարգացումները վերջին շրջանում ուշագրավ երանգներ են ստանում, որդեգրել է կադրային քաղաքականության «օրիգինալ» մեթոդաբանություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, կոտրելով տասնյակ տարիներով ընկերությունում հիմնավորված գերմանական ավանդույթները՝ սույն ընկերության նոր տնօրեն Ռոման Խուդոլին մարդկանց […]

Արմեն Սարգսյանի ավարտը․ Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2021թ. ապրիլի 22-ին 54 փաստաբանով հաղորդում էինք ներկայացրել այն փաստի առնչությամբ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ նախագահ ընտրվելու պահին, չի բավարարել ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու պահանջը: Մեր հաղորդման հիման վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի