22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պինդ տղերք են, չեն կզել, դրա համար պետք է զգան, որ մենակ չեն. Լեւոն Քոչարյանն այսօրվա դատից մեծ ակնկալիք չունի

Ընդհանուր դատարանից սպասելիքն արդարադատությունն է, բայց ասել, որ դրա հույսը կա եւ կոնկրետ այս դատավորից՝ չէ, որովհետեւ վերջին տարիների մեր դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորներն են, որ ունեն խիզախություն իրենց գործն անելու, արդարադատություն իրականացնելու, եւ ովքեր են, որ ենթարկվում են իշխանություններից ճնշումներին, ցանկություններին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։

«Այդ առումով, այսօրվա դատից մեծ սպասելիք չունեմ: Իսկ այստեղ գալ, մասնակցելը պետք է: Մարդիկ այսօր փակված են իրենց ճշտի համար, իրենց չընկրկելու, ծնկի չիջնելու պատճառով: Պինդ տղերք են ու չեն վախեցել, չեն կզել: Իրենք էլ պետք է զգան, որ մենակ չեն, մարդիկ կան, որ իրենց մեջքին են, գնահատում են իրենց կեցվածքը, իրենց խիզախությունը: Այս առումով են նաեւ կարեւոր համարում գալը: Նաեւ մեր այն քաղաքացիները, որոնք միգուցե անտարբեր են այս պրոցեսների նկատմամբ, բավականաչափ խորությամբ չեն գիտակցում, թե ինչ վտանգներ է այս ամենն իր մեջ պարունակում, երեւի իրենք էլ այս ամենին ուշադրություն դարձնեն ու չհանդուրժեն այս լկտիությունը: Ուղղակի բոլոր չափերն ու սահմաններն անցել են»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

Հարցին՝ այդ ինչպե՞ս է, որ Գորիսում Առուշ Առուշանյանը հաղթեց ընտրություններում, սակայն ի պաշտպանություն նրա շատ քչերն են փողոց դուրս գալիս, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Փաստացի Առուշ Առուշանյանը Գորիսում ստացել է 60 տոկոսից ավելի ձայներ, բայց այո, դատարանի մոտ այդ բումը չի լինում: Վստահ եմ, որ այնտեղ իրեն ձայն տված կամ ձայն չտված մարդկանց մեծ մասը շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվում իր հանդեպ, մյուս համայնքապետերի հանդեպ, ուղղակի մի մասը վախենում են, աշխատանք ունեն, չեն ուզում տեսախցիկի առջեւ երեւալ, միգուցե չեն ուզում գալ կանգնել, մրսել: Կոչ եմ անում փորձել մի փոքր ավելի խորությամբ այս ամենը հասկանալ: Բնության մեջ էլ, ամեն տեղ էլ այդ օրենքն է. եթե դիմադրություն չի լինում, մարդիկ լկտիանում են, հաբրգում են: Հիմա այդ պրոցեսն է տեղի ունենում: Իշխանությունները տեսնելով, որ բավականաչափ այդ ճնշումը չկա, ավելի են լկտիանում: Սա նորմալ չի, լավ տեղ չի տանում: Հասարակության իմունիտետը նաեւ այս կարգի գործողություններով պետք է փորձենք ամեն մեկս մեր հերթին բարձրացնել: Ես համոզմունք ունեմ, որ մենք կհասնենք միասնության»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ