05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լուկաշենկոյի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները սպասարկում են սեփական ներքին քաղաքական օրակարգը և առնչություն չունեն Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սոլովյովին տված հարցազրույցում արած հայտարարությանը Հայաստանի վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշել է. «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության եւ դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են… Նիկոլ Վովաեւիչը տեսել է դա» 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ