01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բելառուսի նախագահի հայտարարությունը նոնսենս է, բայց դրա պատճառները Հայաստանը պետք է փնտրի իր մեջ. Արմեն Ռուստամյան

Բելառուսի նախագահի հայտարարությունը նոնսենս է դիվանագիտությունում, բայց դրա պատճառները Հայաստանը պետք է փնտրի իր մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

«Բնական է, որ նման հայտարարություններ չպետք է լինեն։ Սա նոնսենս է միջազգային դիվանագիտական պրակտիկայում, սկանդալային դրվագներից մեկը։ Բայց պատճառները պետք է փնտրենք մեր մեջ։ Մենք թույլ ենք տալիս այդպես խոսել մեզ հետ։ Եվ միայն Լուկաշենկոն չի դա անում», – նշեց նա։

Ռուստամյանի խոսքով՝ Լուկաշենկոն այն օդիոզ անձնավորություններից մեկն է, որոնք ասում են, ինչ մտածում են՝ հաշվի չառնելով՝ կարելի է նման բառապաշար օգտագործել, թե ոչ։

«Բայց դա վկայում է լուրջ ներքին խնդիրների և այն մասին, թե ինչ է տեղի ունենում կուլիսների հետևում», – նշեց Ռուստամյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ