18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել ՀՀԿ Արտաքին կապերի և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նիստը

Մարտի 22-ին ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանի նախագահությամբ անցկացվեց ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նիստը։   Նիստի շրջանակում ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը հանդիպեց հանձնաժողովի կազմի հետ: Քննարկվեցին երիտասարդության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրային դրույթներն ու դրանց իրականացման հիմնական գործիքակազմը:   Մասնավորապես ընգծվեց սոցիալական և լրատվական հարթակներում մեդիա ռազմավարության դերի […]

Անընդունելի և խիստ դատապարտելի է որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. ««Հայաստան» խմբակցությունը 1. Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:  2. Կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի […]

Մտահոգությունն ունենք, որ Թուրքիայի հետ քննարկվում է ու գոյություն ունի փաստաթուղթ, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում, ինչի՞ց են խոսում. Իշխան Սաղաթելյան

Մամուլում լուրեր էին շրջանառվոըմ, որ ապրիլին հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի Փաշինյանի և Ալիևի միջև։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին չէր բացառել նաև «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում«Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպմանը այդ հարցի մասին քննարկվե՞լ է։ «Փակ հանդիպումները նրա համար են, որ բաց […]

Մեր շուրջ, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել. Աբրահամյան

Արցախում, իհարկե կան հրատապություն պահանջող հարցեր, բայց շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու՝ մեղմացնելու դրանց վտանգավոր հետևանքներն Արցախի վրա, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ։ Խնդիրը շատ ավելի բարդ ու մեծ է։ Կառավարությունը պետք […]

Պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին. ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը` «մենք ֆաշիստ չենք». ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի՝ Հայաստանին փոխանցված հինգ կետանոց առաջարկներից: Նա ասաց, թե Հայաստանը մարտի 14-ին գրավոր արձագանքել է այդ առաջարկներին ու դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ խնդրելով աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում, իսկ մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված […]

3 մլրդ 120 մլն դրամ ՝ ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին․ գործադիրի որոշումը

Կառավարության նիստի օրակարգի  52 հարցերից մեկը վերաբերվում է ուժային կառույցներին՝ Ոստիկանությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին գումար հատկացնելու վերաբերյալ հարցը։ Հիմնավորման մեջ նշված է,որ  կառավարության ֆոնդից 3 մլրդ 120 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին:  Ըստ հիմնավորման, Քննչական կոմիտեին գումարի հատկացման նպատակը՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր […]

Հակառուս գործիչը՝ ԱԳ նախարարի տեղակա՞լ․ «Հրապարակ»

ՀՀ կառավարությունը ՌԴ-ում ոչ պոպուլյար անձանց կարեւոր պաշտոններ է բաժանում: 3 ամիս առաջ Փաշինյանին հաջողվեց մեծ դժվարությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել տարած-հետ բերած նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանին: Վերջինս ստիպված էր հարցազրույցներում բացահայտ քծնել ռուսներին, ինչը, սակայն, չբարձրացրեց նրա հեղինակությունը ՌԴ պաշտոնական շրջանակներում: Դիվանագիտական շրջանակներում այժմ մի նոր՝ ոչ պոպուլյար նշանակման մասին են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի