23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անասունից մարդ դառնալու ճանապարհը․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ։ Սա Հրանտ Մաթևոսյանն է ասել։
Մարդն անասունից տարբերվում է իր քաղաքականացմամբ։ Մարդը քաղաքական կենդանի է։ Սա էլ Արիստոտելն է ասել։
Մարդն անասունից տարբերվում է նաև իր պահանջմունքներով, հեռավոր ապագան կառուցելու կարողությամբ, երջանկության ձգտմամբ, աբստրակտ մտածողությամբ, ժամանակի ու տարածության ընդարձակ ընկալմամբ։
Եթե մարդը միայն ուտելու և չմեռնելու պահանջարկ ունենա, ապա կամաց–կամաց կվերածվի անասունի։ Քայլող, խոսող, ծիծաղող, ընտրություններին նախրապանի ցուցմամբ մասնակցող անասունի։
Մարդկային պահանջմունքները բազմազան են։ Դրանց դասակարգմամբ զբաղվել են բազմաթիվ գիտնականներ։ Մասնավորապես՝ Աբրահամ Մասլոուն։ Հայտնի է «Մասլոուի բուրգ» հասկացությունը։ Այդ բուրգում նշված են մարդկանց պահանջմունքներն ըստ աճողականության։
Մասլոուի բուրգի ներքևի երկու աստիճաններում նշված պահանջմունքները «զրոյական» են։ Ֆիզիոլոգիական և անվտանգության պահանջմունքներն այն նվազագույնն են, որոնք ունեն ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները։
Կենդանին էլ է ուզում կուշտ լինել ու չխժռվել իրենից ուժեղի կողմից։ Մարդն էլ այդպիսի ցանկություն ունի։ Բայց մարդուն այլ բաներն են իսկական մարդ դարձնում։
Մարդանմանն իսկական մարդ է դառնում իր սոցիալական կապերով, արժանապատվության զգացումով, ազգային ինքնագիտակցությամբ, փառքի ու կատարելության ձգտմամբ, ինքնաիրացմամբ, հանրօգուտ աշխատանքով։
Օրվա իշխանություններն այնպիսի վիճակի մեջ դրեցին Հայաստանն ու Արցախը, հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիներին, որ ոմանք սկսել են մտածել բացառապես օրվա հացի ու անվտանգության մասին։ Ասել է թե՝ այս իշխանություններն ուզում են մարդկանց անասունի վերածել՝ վախեցնելով հետևյալ թեզերով՝
–մի՛ պայքարեք գործող իշխանությունների դեմ, որպեսզի պատերազմ չլինի,
–մի՛ ընդդիմացեք զիջումներին, որպեսզի պատերազմ չլինի,
–եկեք թուրքերի ու ադրբեջանցիների ուզածները տանք, որպեսզի պատերազմ չլինի,
–մի՛ ձգտեք երջանկության, այլ բավարարվեք լոկ ստամոսքը լցնելով ու այդ օրն էլ պատերազմից խուսափելով։
Խնդիրն այն է, որ այս ամենի քարոզին զուգահեռ ավելի քիչ մարդկանց ստամոքս է լցվում ու մեր երկիրն ավելի քիչ է անվտանգ դառնում։ «Խաղաղության աղավնի» ներկայացողներն իրականում պատերազմի ու պարտության խորհրդանիշներն են։ Հենց իրենք են պատերազմ բերել ու բերում։
Պետք է դուրս գալ այս վիճակից։ Չվախենալ, մերժել մարդկանց անասուն դարձնելու քաղաքականությունը։
Մարդն իրավունք ունի երջանկության ձգտել։ Խաղաղ ապրելը մարդու բնական ցանկությունն է ու ձգտումը, բայց դրան կարելի է հասնել միայն մարդ դառնալով՝ վերականգնելով հիշողությունը, կառուցելով սեփական ապագան, մեջքն ուղղելով, թշնամու կոշիկը չլիզելով ու միտքը շարժելով։
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար մարդը տուգանքի մատերիալ է, իսկ անասունի վերածված մարդը՝ իշխանությունը պահելու մատերիալ։ Դա է պատճառը, որ նրանք ձգտում են անասունի վերածել մարդկանց։ Վերածել վախեցած ու կիսասոված անասունի։
Ճիշտը մարդ մնալն ու մարդ դառնալն է։ Այսինքն՝ իրավիճակը փոխելը, պայքարից չհոգնելը, ազգային «ես»–ը պաշտպանելը, հանրային «մենքի» մաս կազմելը։ Ի վերջո՝ արժանապատվություն ունենալը։
Դիմադրում ես անկմանը, ուրեմն գոյություն ունես։ Պայքարում ես հանուն քո ընտանիքի ու քո երկրի երջանկության, ուրեմն գոյություն ունես։ Ուրեմն մարդ ես, ոչ թե անասուն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ