18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրված փոխհրաձգության հետևանքով վիրավոր է ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող

Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող, հայտնում են ՊԲ-ից: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական ստորաբաժանումները դիրքավորվել են Փառուխից դեպի Քարագլուխ մի քանի հատվածներում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում […]

Երբ Հայաստանից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը ու տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի խաղաղության դարաշրջան. Էլբակյան

«Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը: «Երբ Հայաստանի տարածքից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը, իսկ տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի տևական խաղաղության դարաշրջան։ Հենց այս ցեղասպանական քաղաքականությունն է սպասարկում ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական թուրքական վարչակարգը, ինչի կոնկրետ դրսևորումն այսօր տեսնում […]

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւշարունակվող ներխուժման վերաբերյալ։ «Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի […]

Փառուխում և Խրամորթում տիրող իրավիճակն ու ՀՀ ատյանների լռությունը․ «Հրապարակ»

Երեկ կեսօրին ադրբեջանական զինուժը գրավեց Արցախի Փառուխ գյուղը՝ ռուս խաղաղապահներն առանց դիմադրության հանձնեցին այն։ Ապա, երբ հայկական կողմն աղմուկ բարձրացրեց, սկսեցին բանակցել ադրբեջանցիների հետ՝ գյուղը հետ վերադարձնելու մասին։ Երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ «Ասկերանի շրջանի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների եւ անվտանգային լրացուցիչ միջոցառումների […]

Ի՞նչ սեւ անցքեր ունեն թավշյաները իրենց անցյալի էջերում․ «Հրապարակ»

Իշխանավորների պաշտոնական կենսագրություններից երբեմն թաքցվում են ինչ-որ փաստեր, անգամ բացակայում են ժամանակի հսկա հատվածներ։ Այդ տարիներին մարդը, որն այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, չի աշխատել, չի սովորել, կարծես՝ չի ապրել։ Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցրել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից: Այսպես․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա […]

Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունն ազատվեց մաքսատուրքից․ «Առավոտ»

Կառավարության երեկվա նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% […]

«Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Ուսուցիչ․15 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Ուսուցիչ։   15 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, հողի, համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել քաղաքականությունը և Հանրապետական կուսակցությունը՝ որպես հայրենիքին ծառայելու միջոց:   1960-ականերին, […]

Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Ասկերանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը

Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈւստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման […]

Նիկոլին ասեք, որ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են ու Փառուխ գյուղ են մտել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլին ասեք, որ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են ու Փառուխ գյուղ են մտել։   Բան չունի՞ ասելու կամ թափ տալու։   Թե՞ նորից «բունկեր» է մտել։ Ձայն հանի , տնաշեն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի