10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ դեսպան. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների համար

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների համար: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է ԱՊԱ-ն։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների մեկնարկին։ Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկ է ներկայացրել Հայաստանին։  

Ակնհայտ է, որ Կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է՝ որպես իր ենթակաների կամ «աշխատողների». Արման Թաթոյան

Հայաստանի ահագնացող մեկ այլ խնդիր է՝ խորհրդարանական վերահսկողության դերի և որպես Կառավարությանը զսպող ժողովրդավարական մեխանիզմի նսեմացումը: Ակնհայտ է, որ Կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է՝ որպես իր ենթակաների կամ «աշխատողների»: Այս վերաբերմունքով պայմանավորված՝ նույն ընկալումն է նաև Կառավարությունում ու, առհասարակ, արդեն ողջ հասարակությունում:   Դրանով պայմանավորված՝ կառավարող խմբակցության պատգամավորները չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն: […]

Փաշինյանը ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Նա անվերապահ նվիրվածություն եւ ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից։ Մեկ կիքսը կամ կես-ինքնուրույնությունը կարող է ճակատագրական լինել ցանկացածի համար։ Երեկ գրել էինք, որ իշխող ՔՊ-ում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։ Պարզվում է՝ որոշումը […]

Կառավարությունն իր տեղում չէ․ հույսը Կենտրոնական բանկն է․ 168.am

168.am-ը գրում է․ Գնաճը կառավարությունը թողել է Կենտրոնական բանկի վրա ու մի կողմ քաշվել։ Գների կայունության ապահովումն իսկապես ԿԲ գործառույթն է, սակայն դրանում էական դեր ունի նաև կառավարությունը։ Բայց կառավարությունն այդ դերը գցել է իր վրայից։ Ֆինանսների նախարարն ասում է՝ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում, և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված […]

Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում․ Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է․ Շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Փառուխ գյուղը, Քարագլխի լեռնաշղթան, դրանք տարածքային և ռազմավարական առումով։ Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ, անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխ գյուղն է իր վարչական տարածքով։ Սա գրում եմ, որովհետև չիմացության պայմաններում կամ դիտմամբ, որոշները քննարկման առարկա են դարձնում […]

Ազգային հերոս, թե՞ «հանցագործ»․ «Հրապարակ»

Երբ պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար, մենք չգիտեինք, որ մեկուկես տարի անց ԱԻՆ-ի հետ կապված քրեական գործ է քննվելու, եւ նախարարին հրավիրելու են հարցաքննության։ Բայց մենք գրում էինք, որ անհասկանալի է, թե ինչու են բարձրացում մի մարդու պաշտոնը, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, եւ նրա ղեկավարած ստորաբաժանումից […]

Ի՞նչ եղավ 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» ճակատագիրը. Ի՞նչ է մտածում իշխանությունը. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջ հասարակությունը մեղադրում ու պատասխանատվության էր կանչում վարչապետին ու նրա թիմին, Փաշինյանը մոտ 10 օր անց հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը: Մինչ օրս, սակայն, 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» մի քանի դրույթներ են ընդամենը կատարվել, այն էլ՝ մասամբ: Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի առաջնահերթության, Արցախում բնականոն […]

Գնել Սանոսյանի կինն աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում. «Ժողովուրդ»

Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը դեռ շարունակվում է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի