11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ բարձրագույն իշխանությունը աճուրդի չի հանում մեր բոլորի հավաքական ազգային իրավունքները. Չալաբյան

Քիչ հետո, ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ Երևան, Գարեգին Նժդեհի 23) կշարունակվի Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: Այս մասին նշված է Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։ «Ինչպես գիտեք, նիստն ինքնին արտառոց է, որովհետև բանավոր ընթացակարգով է վարվում, ինչը ընդհանուր կարգից բացառություն է: Եթե անտարբեր […]

Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա վերաբերյալ. Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում: Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է մարդու իրավունքների […]

«Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»․ ՔՊ-ական պատգամավորի պարզաբանումը

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, եկել եմ ասեմ, որ երեկ չէ, առաջին օրվա Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար, առավել ևս, որ պարզվեց, լավ, սա մի ուրիշ անգամ կասեմ… Եվ ուրեմն՝ ինչ եմ ես գրել, միտքը հետևյալն էր՝ «ըստ տեղանքի անվան, բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների […]

Հյուրեր հյուսիսից. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին Ռուսաստանից քաղտեխնոլոգների, բլոգերների բավականին ներկայացուցչական խումբ է ժամանել Երևան։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանք Հայաստանի տեղեկատվական ոլորտում կոնկրետ առաքելություն ունեն իրականացնելու, ընդ որում՝ ոչ կարճաժամկետ։ Ըստ մեր աղբյուրների, ՌԴ-ից ժամանած հատուկ մասնագետները, որոնք բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, պատրաստվում են առաջիկայում լուրջ ներգրավվածություն ունենալ հայաստանյան տեղեկատվական դաշտում մոնիթորինգի ու թրեյնինգների առումով։ Մեր […]

Փաշինյանը մտադիր է նախարարի պորտֆելներ տալ ԼՀԿ-ին և «Հանրապետությանը». Ի՞նչ կստանան Մարուքյանն ու Սարգսյանը. «Իրավունք»

Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: Նիկոլ Փաշինյանը մտադիր է նախարարական պորտֆելներ զիջել «Ելք» դաշինքի իր վաղեմի գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Սակայն, իրականում սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ ճիշտ հակառակը՝ նա փորձում է կամաց-կամաց մի շարք ոլորտների պատասխանատվություն, այսպես ասած, գցել իր […]

Ինչու Կոմբինատից ստացված նվերով Կառավարությունը չի մարում անապահովների վարկերը․ «Ժողովուրդ»

Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանը մի ուշագրավ փաստ է հրապարակել՝ «Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ (զարթնե՜ք Լաո եւ Պողոս եղբայրներ) շուրջ» խորագրով: Նա ներկայացրել է ԶՊՄԿ եւ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ միջեւ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրից քաղվածք եւ հայտնել. «Այս առքուվաճառքի մասին, չգիտես՝ ինչու, հանրությանը ավետեցին 2021թ հոկտեմբերի 1-ին այն դեպքում, երբ կնքվել էր 2021թ հունիսի 16-ին։ Փատաթղթում, մասնավորապես, […]

Ավինյանը թիմ է հավաքել ու պայքարում է վարչության նախագահ դառնալու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությանը եւ կուսակցության համագումարին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը: Բանն այն է, որ վերջինս հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ներկայիս նախագահ […]

Տնտեսական ցնցումներ հեղափոխությունից հետո. Փաշինյանը խաբել է. մաս 79. «Ժողովուրդ»

Վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, թե հեղափոխությունից հետո տնտեսական ցնցումներ չեն եղել: «Մեր հեղափոխությունը բացառիկ է նաեւ այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ: Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն […]

«Որոշակի հատվածներ ես ինքս տեսել եմ». Տիգրան Աբրահամյանը՝ Հադրութի անտառից Շուշի ապօրինի կառուցված ճանապարհի մասին, որից օգտվել են ադրբեջանցիները․ aravot.am

Սոցցանցերում Հադրութի հետ կապված ասեկոսեներ են տարածվում, թե արցախյան առաջին պատերազմից հետո ինչպես են «կեղեքվել» հադրութցիները ու ինչ «ապօրինի բիզնեսներ» են այնտեղ գործել: aravot.am–ը գրում է, որ ըստ այդ գրառման, Հադրութում վերջին 30 տարում որեւէ մանկապարտեզ, խաղահրապարակ չի կառուցվել, իսկ 2020թ.-ին, երբ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ փորձել են կառուցել խաղահրապարակ, պարզվել է, որ Հադրութում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի