12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում կոնկրետ հարցեր են հնչում: Ինչ է ասել Փաշինյանը . Ժողովուրդ

Սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։ Օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։ Փոխանցել է, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու […]

Արտաքնոցից լայվ մտած, իր թիմակիցներին ժողովրդի դեմ քսի տված, ԱԱԾ-ն մամուլի խոսնակ արած. Yerevan.Today

Արցախն աղետած, նաև ամբողջ Հայաստանն աղետող չարաբաստիկը, որ դեռևս վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ թքած ունենալով ամենի վրա, ստորագրելու է ևս մեկ փաստաթուղթ: Գործնականում նրա ասածը նշանակում էր՝ Արցախը ամբողջապես ադրբեջանական ճանաչելու մասին պաշտոնական մեսիջ՝ իր սիրելի գործընկեր Ալիևին: Ցինիզմի կուլմինացիան այն էր, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ դա անելու է […]

Երեք ու կես օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հրապակում հաստատված զոհերի անունները

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Թշնամական վերջին ագրեսիայի մեկնարկից անցել է արդեն գրեթե 3 օր եւ 11 ժամ։ Արդեն երեք օր տարբեր հարթակներում, լրահոսում հրապարկվում են լուսավոր դեմքերի լուսանկարներ, նահատկության մասին կարճ հաղորդագրություններ։ Բազմաթիվ սահմռկեցուցիչ նյութեր են վխտում համացանցում։ Կորուստների իրական ծավալի մասին պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի խոսում։ Հրապարկված երկու ցավալի թվերը […]

«Ես դեռ չեմ տեսնում, թե իշխանությունն ինչ է անում ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ պատշաճ «դիմավորելու» համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում «ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։   Նրա խոսքերով, «վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»։ Այս հայտարարությունից, ինչպես […]

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։   «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։  

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ «Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»,- գրել է նա

Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել, դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց հրադադարի պատճառների մասին։ Նրա կարծիքով՝ ամբողջությամբ դժվար է գնահատել ,թե որն է այս պահին հրադադարի պատճառը և արդյոք այն ունի ժամանակավոր բնույթ։ Ամեն դեպքում, ըստ Աբրահամյանի, կան  երկու հիմնական պատճառներ, որոնք կարող են լինել այսօրվա հրադադարի հիմքում։ «Այն կարող […]

Հերիք է տգետ թեզեր տարածեք, թե վտանգի ժամանակ իշխանություն չեն փոխում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է.   «ՔՊ -ին եւ անգամ Ռուբեն Վարդանյանին խորհուրդ կտամ ծանոթանալ պատերազմի ժամանակ Չեմբեռլենին հեռացնելու ու Չերչիլին վարչապետ ընտրելու պատմությանը:   ՔՊ-ից ասում են՝ վտանգի ժամանակ չի կարելի վարչապետ փոխել։ Ռուբեն Վարդանյանն էլ ասում է՝ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը, ինչպիսին էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի