06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին, ամբողջական ցանկով ներկայացնելու իր տարածքային պահանջները։
 
Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով, չի սահմանափակվում։
 
Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ