03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման

Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ