21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն ընդլայնում է իր միջազգային կապերը. ՀՀԿ պատվիրակության անդամները մասնակցել են Միասնական Ռուսաստան կուսակցության կողմից կազմակերպած միջազգային համաժողիվին

ՀՀԿ-ն ընդլայնում է իր միջազգային կապերը։ Հոկտեմբերի 6-8-ը ՀՀԿ ԳՄ անդամ Է.Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի անդամ Վ. Գասպարյանը Յուժնո -Սախալինսկում մասնակցել են Միասնական Ռուսաստան կուսակցության կողմից կազմակերպած միջազգային համաժողիվին, որին մասնակցել են Եվրասիա մայրցամաքի 18 երկրներ ներկայացնող կուսակցությունների պատվիրակություններ։ ՀՀԿ պատվիրակության անդամներն ունեցել են երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, որտեղ ներկայացրել են Հարավային Կովկասում, մասնավորապես , […]

Ձեր նման թրքասեր քաղաքական ճորտության ռահվիրաներին թույլ տվեցինք գալ իշխանության ու քանդել գյոզալ երկիրս. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան  իր  ալիքում գրել է.   «ՔՊ ու նիկոլիստներ, եթե այլեւս հնարավորություն չունեք ազդելու Արցախի կարգավիճակի վրա ու ապահովեք արցախահայության անվտանգությունը, ինչու՞ էիք 2021-ի ընտրություններին ժողովրդին սարեր խոստանում եւ դեօկուպացիայից խոսում։ Բա դուք ո՞վ եք, ինչացու՞ եք, այ քաղաքական իմպոտենտներ։   Վաղն էլ կասեք գերիների վերադարձի վրա չենք կարող ազդել, […]

«Ո՞ւմ հետ համախմբվեն, քո՞, դու արդեն 4 տարի ա՝ համախմբված ես Արցախը տալու շուրջ` Արցախը հանձնողների հետ․․․»․ Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «4 տարի Արցախը հանձնողների հետ համախմբվածի համախմբման կոչի մասինժ Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է ՀՀ ու ԱՀ նախկին նախագահներին ու համախմբման կոչ է արել, մի հատ էլ ասել ա, որ ինքը` մեեեեեծն զորավարը բոլոր հակասությունները մի կողմ ա դնում: Էս էն նույն Սամվել Բաբայանն է, որ 2018-ից սկսած […]

Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը»․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն առաջնագծում այնքան ժամանակ է լարվածությունը պահելու մինչև իր առաջադրած օրակարգը չսպառվի, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։   «Նույնիսկ ՀՀ իշխանության հավաստիացումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, Ադրբեջանին չի կանգնեցնելու։ Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը», իսկ դա միայն Արցախը, «միջանցքը» կամ, այսպես […]

«Ուշ լինի, նուշ լինի՞». «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները նախապես պլանավորած են եղել Անկախության տոնի հետ կապված պետական ողջ համակարգին պարգևավճար տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակազմերի ղեկավարները արդարացել են՝ նշելով, որ պարգևատրում չի եղել՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, քանի որ ռեսուրսներն ու հնարավորություններն ուղղվել են այդ պահին առաջնային […]

Վահագն Հովակիմյանի թեկնածությունը թիմում միանշանակ չի ընդունվել․ «Հրապարակ»

Որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ դառնալու հարցը թիմում միանշանակ չի ընդունվել, մի քանի աղբյուրից ենք իմացել։ Ասացին, որ նրա թեկնածությունը հատկապես սվիններով է ընդունել ՔՊ-ի սորոսական թեւը, որտեղ ԿԸՀ նախագահի իրենց թեկնածուն ունեն։ Թե ով է՝ տարբեր անուններ են տալիս։ Բայց որ Հովակիմյանի թեկնածությանը դեմ լինելուց զատ հարցի քննարկումը խորհրդարանում որոշ ՔՊ-ականներ կվերածեին նրա […]

ՔՊ-ական պատգամավորի եղբոր «արկածները» Չարենցավանում․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ, կարկառուն ՀՀԿ-ական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը: Այդ օրը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ընտրություններն այնքան էլ հարթ չեն անցել: Ուշագրավ է, որ մինչ այս ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որպեսզի հենց իրենց թեկնածուն՝ վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանն […]

Արցախի ԱԺ–ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ հայտարարություն

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին, որում ասված է․ «☑️Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի […]

ԲԴԽ նախագահ է ընտրվել Կարեն Անդրեասյանը

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Ինչպես հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ստուգման արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։ Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի