12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեռացի՛ր, քանի դեռ շանս ունես Քադաֆիի օրը չընկնելու

Աբրահամ Գասպարյանը գրում է․ «Թվիթերում կնգա (կանայք՝ ներող) լաց կապելու փոխարեն, զե՛նք ճարիր։ Չե՞ս կարողանում, նեղո՞ւմ են, հեռացի՛ր, քանի դեռ շանս ունես Քադաֆիի օրը չընկնելու։ Դու՛ էլ լավ գիտես, որ սա քո վերջին վոյաժն էր։ Սսկվի՛ր ու հեռացիր. ամեն խոսքդ մեզ մեկ տարի հետ է գցում, անհայրենի՛ք»։

ՊՆ, կարգի բեր քեզ… Կիսահղի չեն լինում, էս ի՞նչ վիճակ է, ինչու եք մարդկանց էշի տեղ դնում

ՊՆ, կարգի բեր քեզ, կամ ստիպված կլինենք միջամտել , ինչը ոչ ցանկալի է ուժային կառույցի տրամաբանության համար։ Բայց այս չուքչայի մարտավարությունը հեչ մեր օգտին չի։ Կամ ուժերը կենտրոնացրու ու նորմալ պլանային աշխատանք տար թիկունք-ինժեներական աշխատաքներում կամ վերջնականապես ֆիքսենք, որ ցանկություն չկա։ Կիսահղի չեն լինում, էս ի՞նչ վիճակ է, ինչու եք մարդկանց էշի տեղ դնում, չե՞ք […]

Նիկոլի և «նիկոլիկների» հակառուսական պասերով խաղերը /ֆոտո/

Նիկոլի և “նիկոլիկների” հակառուսական պասերով խաղերը (լուսանկար) Այսօր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնում զմռսվածի հերթական անապացույց հայտարարությունը, թե “Ադրբեջանը հաջողություն ունի նաև մեր դաշնակիցների մասով․ վճարված գումարի ռազմական մատակարարումները չեն կատարվում Հայաստանին”, շարունակություն էր ունենալու և այս անհասցե մեղադրանքներին, ըստ սցենարի, միանալու էին Նիկոլին սապասրկող “նիկոլիկները”, որոնք, ի տարբերություն իրենց առաջնորդ Նիկոլ Անհողի արդեն […]

ՔՊ-ում 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը. Հրապարակ

Իշխող ՔՊ խմբակցության թերթի աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։ Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն […]

Լոռու մարզպետը՝ Նիկոլի «սեւ ցուցակում» է, փոխարինող է փնտրում. Հրապարակ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող եւ 2 օր՝ չվճարվող, մինչեւ հոկտեմբերի 7-ը։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում […]

Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը

1. Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։ 2. «Թույլատրված» է առանց ավելորդ սենտիմենտի հանել զորքերը և հարյուր հազարավոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետևաբար՝ նույնը կարող են անել ռուսները Արցախից, եթե մեր երկրի […]

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնեց օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ի՞նչ կորուստներ են եղել: Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել […]

«Ինչպե՞ս է պատահում, որ դաշնակիցները Սերժին ձրի 50.000 հազար տոննա զենք էին տալիս ու պլյուս «Իսկանդեր», իսկ Նիկոլին՝ ոչ»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպե՞ս է պատահում, որ դաշնակիցները Սերժին ձրի 50.000 հազար տոննա զենք էին տալիս ու պլյուս «Իսկանդեր», իսկ Նիկոլին՝ ոչ։ Պատճառը պետք է փնտրել Նիկոլի մեջ։ Նա պետք է գնա, իսկ փոխարենը կգան մարդիկ, ովքեր կարող են եւ դաշնակցից զենք ստանալ, եւ՝ գործընկերներից»։

ՊՆ-ն հրապարակել է երեկ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զիծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի