25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հասկանումեք չէ՞, որ հավաքական արևմուտքը ռուս-ուկրաինական ճակատում կրում է ահռելի կորուստներ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասկանումեք չէ՞, որ հավաքական արևմուտքը ռուս-ուկրաինական ճակատում կրում է ահռելի կորուստներ, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մարդկային: Դրանից ելնելով, արևմուտքը գնում է սադրանքների, որ Հարավային Կովկասում ստեղծի ՌԴ-ի համար նոր գլխացավանք, ասել է թե՝ բացում է երկրորդ ճակատ:

Վերջին օրերի Մակրոնի, Բորելի և ԱՄՆ-ը պետդեպի բոցաշունչ հայտարարությունները վկայում են հենց վերոնշված փասթերը:

Վստահեցնում եմ ձեզ, հարգելի՛ ընկերներ, որ հավաքական արևմուտքին Հայաստանն ու հայ Ազգը չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է միայն իրենց պետական և սոցիալ-տնտեսական շահերը, որը այս պահին ապրում է խորը ճգնաժամ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ