01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայրենիքը ձեր կտոր-կտոր մսխեց ու մսխում ա`«ուրիշ շենք տվեք»: Ձեր տարիքի 5000 ջահելի կյանք խլեց` «ուրիշ շենք տվեք»

Վատ բան պիտի ասեմ

Երբ ուսանողը, որ բողոքում է իր համալսարանը ուրիշին միացնելուց, ու ասում է «մեզ ուրիշ շենք տվեք մենք գնանք», նա քաջ գիտակցում է, որ խնդիրը ոչ թե կրթության որակը կամ այլ նման կարգի հնչեցրած լոլոներն են, այլ իրենց համալսարանի շենքն է, որը ըստ ամենայնի, նիկոլենք պատրաստ են վաճառել գրզոին կամ թուրքերին:

Իսկ ուսանողը այդ խոսքերում` տողատակով, իրականում գուցե և չգիտակցելով, ասում է , որ «ոչինչ, մեզ վտարեք, շենքը վաճառեք, քանդեք, ինչ ուղում եք արեք, ուղղակի մեզ մի ուրիշ շենք տվեք, գնանք այնտեղ սովորենք», այ դա էլ ոչ այլ ինչ է , քան. «ոչինչ, Սյունիքը, Սևանը, Երևանը , Բերձորը տվեք, ծախեք, քանդեք, մեզ էլ ուրիշ տեղ տուն տվեք, գնանք ապրենք»:

Ընդ որում, մի ամիս առաջ, երբ հնչեցին համալսարանները Աշոցք, թե Ալավերդի( չեմ հիշում) տեղափոխելու պայծառփայլ մտքերը, նույնիսկ այդ օրը բողոքավոր ոուսանողների ձայնը չէր լսվում, գիտեք ինչու՞, մտածում էին.« դե դա հո վաղը չի լինելու, դե լավ, ոչինչ, մինչ այդ մենք կավարտենք ու ՄԵԶ ՀԱՄԱՐ էլ կապ չի ունենա թե համալսարանը որտեղ է»…

Թե բա. ուրիշ շենք տվեք:

Լա՜վ է, լու՞րջ

Խղճուկ, «յոլա» գնացողներ:

Հայրենիքը ձեր կտոր-կտոր մսխեց ու մսխում ա`«ուրիշ շենք տվեք»:

Ձեր տարիքի 5000 ջահելի կյանք խլեց` «ուրիշ շենք տվեք»:

Վայն եկել է` «ուրիշ շենք տվեք»:

Ուստի, խնդրում եմ, այդ շոուն այլևս պայքար չանվանեք:

Քրիստինա Նազարյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ