11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ է իշխանությունն օգտագործում ոչ թե հերոսների կերպարները, այլ «փիառ» է անում գերիներին

Ինչու՞ չհանրայնացվեցին 44-օրյայի հերոսների անունները Արցախյան Երրորդ պատերազմի ժամանակ` 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, վիրավոր հայ զինծառայող Գոռ Այվազյանը նռնակով պայթեցրել է ինքն իրեն և մոտեցող հակառակորդի զինվորներին։ 2021 թվականի փետրվարի 17-ին նրան նույնականացրեցին ԴՆԹ-ի միջոցով։ Գոռի աճյունից բացակայում էին աջ ձեռքն ու գլուխը, մեջքն ու ոտքերը մաղ էին հիշեցնում, հարազատները նրան ճանաչել էին հագուստով և […]

Հայ ժողովրդին ներսից նախապատրաստում են նոր պարտության և պետականության կորստին

Հայաստանի բոլոր հարևանները, աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստանը, Արևմուտքը, նախապատրաստվում են մեր տարածաշրջանում սպասվող նոր պատերազմին, բացի Հայաստանից։ Հայ ժողովրդին ներսից նախապատրաստում են նոր պարտության և պետականության կորստին, քանզի այստեղ խաղաղություն են ուզում։ Այս մասին գրառել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: 

Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ. Արցախի Պետնախարար

Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այս մասին գրառում է կատարել Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,-գրել է նա։  

Ըստ սցենարի՝ իրանական զորամիավորումները պետք է նաև գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին

Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել; «Ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն […]

Մատվիենկոյին խանդի տեսարաններին զուգահեռ Ալեն Սիմոնյանը փորձել է շահել տիկնոջ սիրտը . Հրապարակ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի վերաբերյալ ուշագրավ դրվագներ են պատմում։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով, մեծաթիվ պատվիրակությամբ ԱԺ նախագահը հոկտեմբերի 9-12-ը Մոսկվայում էր: Պետդումայում ունեցած հանդիպումների ընթացքում ԱԺ խոսնակը փորձել է հնարավոր բոլոր միջոցներով ցույց տալ, որ պաշտոնական Երեւանը նեղացած է ՌԴ-ից, որը կրավորական կեցվածք ընդունեց ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ։ Ակնարկներ եւ […]

«Էրատո» ջոկատի անդամը փակ հանդիպմանն առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը. Հրապարակ

Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել եւ առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։ Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը եւ առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի