27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:  Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:

Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ. խորհրդարան կգա Նիկոլ Փաշինյանը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Մինչ նիստի մեկնարկը, ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց գիշերը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են Ազգային ժողով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամը 11։00-ին Ազգային ժողով կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշվել է ՀՀ նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]

Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե

Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։ «2020 թվականի սցենարը կրկնվում է։ Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա կպահանջվի միասնական և անհապաղ միջազգային արձագանք»,-գրել է Բուայեն:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի […]

Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ․ տվյալները ճշտվում են. ՀՀ ՊՆ

Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ […]

Պոպուլիզմից պետք է դուրս գանք. Հայկ Դերզյան

«Մենք ունենք ներքին լուրջ խնդիր, դա հասարակության հետ աշխատանքն է: Շարքային քաղաքացին բացում է հեռախոսը և կարդում   այն մեդիաաղբը, որը հրամցվում է այս իշխանության կողմից: Իշխանությունն այս առումով բազմավեկտոր է. Գիտի՝ ինչպես աշխատել, ինչը թիրախավորել»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց  ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:   «Պետական կառավարումը ֆիլմ չի, որ մի սուպեր հերոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի