10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը անցնում է կոնկրետ գործողության

Երեկ` հոկտեմբերի 10-ին իրանական «Icana» լրատվականում էր հրապարակվել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հարցազրույցը, որում նախարարն անդրադարձել էր Կապանում վերջերս բացված ԻԻՀ հյուպատոսությանը: Մասնավորապես, նախարարն ասել է, որ հյուպատոսության բացումը Կապանում կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը: Բացման նպատակն է հայ-իրանական հարաբերություններին նոր իմպուլս հաղորդելը: «Այս քայլը, որը կնպաստի Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, ձեռնարկվել է երկու երկրների կողմից` հատկապես նպատակ […]

Ղարաբաղում չպետք է մնա Հայաստանի ոչ մի քաղաքացի». Գ. Հասանգուլիև. Բաքվում տաքացնում են ձեռքերը

Հոկտեմբերի 8-ին Պրահայի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել «Միացյալ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ու պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը: Գ. Հասանգուլիևն ասել է. «Պրահայի հանդիպման արդյունքում արված հայտարարությունը Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաջողությունն է։ Ներկայիս համաձայնագրից խուսափելու դեպքում Հայաստանը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի կոշտ որոշումներ կայացնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը […]

Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների գործով. Պեյչինովիչ Բուրիչի նամակը՝ Բայրամովին

Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: Նամակով գլխավոր քարտուղարը հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցում Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա: Գլխավոր քարտուղարը նշում է, որ Մարդու իրավունքների […]

Համաշխարհային աշխարհակարգի փոփոխությունն անխուսափելի է. այս հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի». Էրդողան

21-րդ դարը չարդարացրեց մարդկության կայունության եւ արդարության հույսերը՝ վերածվելով ճգնաժամերի եւ հակամարտությունների համատարած շերտի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։ Նրա խոսքով, սառը պատերազմի ավարտից հետո մարդկությունը շուտափույթ խաղաղության, զարգացման եւ ազատության հույս ուներ, սակայն այս մթնոլորտը, հատկապես վերջին տարիներին, կրկին վախի եւ մտահոգության, իսկ մի շարք երկրների օրինակով՝ […]

Աննա Հակոբյանը կարող է հանգիստ շունչ քաշել

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ»-ում «Հայ կանաց մեռալային լռությունը» վերնագրով իր խո՞հը, թե՞ հոդվածն է հրապարակել, ուր ափսոսանք է հայտնում 2018թ. ամռանն իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի տապալման և դրա հետևանքով՝ ղարաբաղյան վերջին պատերազմի զոհերի համար: Անթաքույց ինքնագոհությամբ պարուրված այդ հրապարկման մեջ Աննա Հակոբյանը թեթևակի կասկած է հայտնում, թե այդ արշավը կկանգնեցներ պատերազմը, […]

Փաշինյանին ժամանակ են տվել. Հրապարակ

Հավաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաեւ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետեւում։ Կան տեղեկություններ, որ Ալիեւն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։ 2 տարի առաջ նույն օրը կնքվեց պատերազմից հետո կապիտուլյացիոն հայտարարությունը, հիմա ուզում է կրկնել իր հաղթանակը։ Փաշինյանն ընդդիմացել է՝ ասելով, որ […]

Փաշինյանը փորձում է գլխատել , որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել. Հրապարակ

Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե գալիս է Հայաստան՝ պաշտոնական շրջանակներին հանդիպելու։ Կարող էին նիստը մեկ օր ուշ […]

ՀՀ ԶՈւ-ն չի կրակել սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածների ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի