22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է տարածել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթղթերը՝ գրելով․ «Երբ կլինիկական անբարոյականը եւ իր ոհմակը բարձրաձայնում են մի թեզ, ըստ որի՝ Ադրբեջանը պիտի երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, նրանք բոլորիս հերթական անգամ դնում են հիմարի տեղ։

Հայտնի է, որ թե միջազգային բազմաթիվ ոչկառավարական կազմակերպությունների գնահատականներով, թե ԱՄՆ Պետդեպի զեկույցներով, թե ԵՄ փաստաթղթերով Ադրբեջանը համարվում է Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար, ամենահակաժողովրդավարական պետություններից մեկը։

Ադրբեջանի քաղաքացիների տարրական քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների խախտումների, խոշտանգումների, քաղաքական ձերբակալիւթյունների եւ սպանությունների, բռնատիրական ռեժիմին բնորոշ այլ վայրագությունների տասնյակ, հարյուրավոր դեպքեր են արձանագրվում ամեն տարի:

Հիմա հարցերս.

1. Եթե Ալիեւը չի երաշխավորում ու պաշտպանում Բաքվում ապրող իր հայրենակիցների իրավունքները, Ստեփանակերտում ապրող հայերի իրավունքները ո՞նց է երաշխավորելու։

2. Եթե միջազգային հանրությունը շատ լավ գիտի Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին ու այն շտկելու գործուն քայլեր ու մեխանիզմներ չի գործադրում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության իրավունքները։

Կցում եմ ասածս ապացուցող տասնյակ զեկույցներից եւ փաստաթղթերից ընդամենը մի քանիսի սքրինշոթերը։

Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երկարաժամկետ ապահովման միակ տարբերակը ինքնորոշման իրավունքի երաշխավորումն է, ճանաչումը եւ ապահովումը։

Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ