20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ է կատարվում ընդդիմադիր դաշինքում. Հրապարակ

Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» դաշինքի 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում եւ ազատ են թողել։ Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը գործուղման էին, բացակա էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները` Վահե Հակոբյանը, Ելենա […]

Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. մաս 135. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ […]

Գզվռտոց իշխանության ներսում: Միմյանց վրա «գործ են տալիս». Ժողովուրդ

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար են դարձել: Թերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը: Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի, այսպես ասած, 6-րդ վարչությանը տրված դիմումում, իհարկե, անուններ չեն գրվել, սակայն, նշվել […]

«Պատիվ ունեմ»-ը Նիկոլի դեմքը մոտիկից տեսնել չի ուզում. Իրավունք

Խորհրդարան վերադարձած ընդդիմությունը արդյոք այսօր կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին կմասնակցի, թե` ոչ, այս առումով ընդդիմադիր երկու խմբակցություններում միասնական որոշում չկա: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները միանշանակ չեն մասնակցելու, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցությունում այս առումով վերջնական որոշում չկար» Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

Քրեական հետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյան – խմբ), պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ […]

Արգելափակեցին Արմեն Աշոտյանի ելքը Հայաստանից. 168.am

168.am-ը գրում է։ Քիչ առաջ օդանավակայանում պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելված է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության […]

Շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմության գործողությունները որևիցե կապ չունեն ոչ Հայաստանի, ոչ էլ Ազգային ժողովի հետ: «Թող իրենց ընտրողների, եթե դրանք մնացել են, առաջ հաշվետու լինեն: Անկեղծ ասած՝ շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա, ու նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆինանսների ու նախկին պաշտոնյաների, նախկին օլիգարխների շնորհիվ ընդդիմադիր դաշտը փակում են առողջ ուժերի […]

Զինվոր է հրազենային մահացու վիրավորում ստացել

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի