19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը

Թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը։ «ԵՄ–ն կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է […]

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

«Ֆրանսիան կոչ է անում առանց որեւէ պայմանի վերսկսել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը Լաչինի միջանցքով ՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,-նշվում է հաղորդագրության մեջ: Փարիզում նաեւ հիշեցրել են «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»: «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», […]

Ադրբեջանցին ուր, բնապահպանությունն ուր. Թինա Կանդելակի

Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը։ «Չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում: Վերջին տարիներին այդ դիմակը բազմաթիվ կազմակերպությունները, մարդիկ եւ հիմնադրամներն են, որոնք իրենց բնապահպաններ եւ մարդու իրավունքների համար պայքարողներ են անվանում: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների […]

120 հազար հայ գտնվում է մահվան վտանգի առջեւ: Մի՛ լռեք. Էլինա Ջանիբեկյան

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 24 ժամից ավել է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում ճանապարհը: […]

Արցախի ճանապարհի փակ մնալը ձեռնտու է իշխանություններին. Հրապարակ

Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։ Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով […]

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ԱՄՆ պետքարտուղարություն

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,-գրել է Փրայսը։

Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները․ ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են տարածքը […]

Այս իրավիճակը Արցախի հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու քաղաքականության շարունակությունն է. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: Նամակը՝ ստորև. «Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի