10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը դիմել է միջազգային հանրությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցիալական ցանցերի իր էջերում միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման փաստի վրա: «Արցախի ժողովուրդը վտանգի տակ է Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված սադրանքների պատճառով: 120 000 խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգը պետք է ոչ միայն անհապաղ վերացնել, այլև ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը»,- գրել է նա:   […]

Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի. ՀՀԿ

Հարգելի հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։ Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։   Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։ […]

Բաքուն ցանկանում է՝ խաղաղապահները ուժ կիրառեն, որ նրանց վրա ագրեսորի պիտակ փակցնեն. Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականցվող ակցիան՝ սադրանքը, ինչի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ փակ է Բերձորի միջանցքը, նաև ռուս խաղաղապահների դեմ է ուղղված: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշում է, որ ադրբեջանցիները ցանկանում են հասնել նրան, որ խաղաղապահները ուժ կիրառեն, ինչից հետո ի լուր աշխարհի կհայտարարեն, թե «ռուսներն […]

Ամբողջ օրը իրար հերթ չտալով նիկիլոկաններն ասում են՝ մենք Լաչինի միջանցքում գործառույթ չունենք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ձեր գործառույթն երեւի միայն թուրք կոչվելուց չվիրավորվելն ու հայրենիքը թշնամուն տալն է։ Դե հերիք բոլ է , էլի, կապիտուլյանտներ։   Ամբողջ օրը իրար հերթ չտալով նիկիլոկաններն ասում են՝ մենք Լաչինի միջանցքում գործառույթ չունենք։ Հայաստանում հո ունեք, հետո ի՞նչ։   Հայաստանի տարածքի 160 քառ.կմ օկուպացված […]

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Ժաննա Անդրեասյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարար նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

Որոշակի կանխատեսումներ՝ թշնամու ապագա քայլերի մասին

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ` Ադրբեջանի հետագա գործողություններն արդեն պարզ են: Շուշիի մոտ իրենց վարքագիծն ու դրան զուգահեռ տեղի ունեցող զարգացումները շատ խոսուն են: Ուստի թույլ տվեք որոշակի կանխատեսումներ անել թշնամու ապագա քայլերի մասին: Նախապես ասեմ, որ հուսադրող ոչ մի բան խոսքերիս մեջ չի լինլու: Եվ չէր էլ կարող լինել: […]

«Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին: Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք` հայերս, իսկ ռազա-քաղաքական առումով` նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ` կախված է հայ-ռուսական կողմերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի