10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Զավեշտալի միջադեպ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ․ «Հրապարակ»

Խորհրդարանում երեկ զավեշտալի միջադեպ գրանցվեց՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ։ Նա արտաքին հետախուզություն ստեղծելու մասին նախագծի վերաբերյալ իր պատրաստած ելույթը հնչեցրեց բոլորովին այլ նախագծի քննարկման ժամանակ․ երբ քննարկվում էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է ԱԱԾ մարմիններից, Արշակյանը մոտեցավ ամբիոնին եւ սկսեց խոսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման կարեւորության մասին։

Եվ չնայած դահլիճում քրթմնջոց բարձրացավ, բայց «երջանիկ անտեղյակն» այդպես էլ չհասկացավ պատգամավորների ուրախության պատճառը եւ ինքնագոհ հեռացավ ամբիոնից։ Որից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խորհրդարանին զեկուցեց Արշակյանին հուզող նախագիծը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ