Փաշինյանը կգնա նոր ընտրությունների՝ ընդդիմության դաշտը գրավելուց հետո՝ իր 2-րդ կապիտուլյացիան լեգիտիմացնելու նպատակով. Շարմազանով
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է: Հանդիպման հիմնական թեզերը՝ ստորև: Իրավիճակը փակուղային չէ, այլ կործանարար. ազատ անկման վիճակում ենք: Փաշինյանին ինչ թուղթ դեմ են տվել, ստորագրել է, հիմա հանկարծ հասկացել է, որ խաղաղության դարաշրջանը բլե՞ֆ է: Խաղաղությունն ու պետական ազգային շահն առաջ տանելը պարտված ղեկավարի խելքի […]





































