10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է պայքարել ու դիմակայել ազգովի։ Զադնի դնելը դավաճանություն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախի ինքնորոշման պայքարից զադնի դնողը դավաճան է.պետք է դիմակայել, քանի որ այլընտրանքը մահն է։ Ի հեճուկս Ադրբեջանի եւ ՀՀ նիկոլիստական ռեժիմի՝ աշխարհն ընդունում է , որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր։ Արցախի ժողիվուրդը չի նահանջելու իր սրբազան պայքարից։   Մենք իրավունք չունենք չլինել Արցախի կողքին։ […]

Իռլանդիան հասցեական կոչ հղեց Ադրբեջանին եւ մատնանշեց ԼՂ երկարաժամկետ կարգավիճակի որոշակիացումը

Իռլանդիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես եւ առանց նախապայմանների շարունակել ապահովել Լաչինի միջանցքի անվտանգ տեղաշարժը՝ համաձայն եռակողմ հայտարարության»,-ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը։ Նա նշել է, որ Իռլանդիան ողջունում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության՝ տարաձայնությունները հաղթահարելու հանձնառությունը եւ երկխոսելու […]

Արցախի, ազգային արժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվել. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախի, ազգային արժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվել.   Ի պաշտպանություն ավանդական ընտանիքի ինստիտուտի 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ՝, որն այդ օրերին ավելի քան տաս երկրներում կայացած համանման ակցիաներից մեկն էր։ Այսպիսով, առաջինը […]

Արցախը պետք է իջեցնի հանձնարարականներ Հայաստանի ու Սփյուռքի կազմակերպված խմբերին. ժամանակը չափազանց քիչ է. Տիգրան Աբրահամյան

Արցախը ոչ միայն պետք է ձևակերպի օրակարգն ու գործողությունների պլանը, այլև հստակ, ըստ հասցեատերերի, իջեցնի հանձնարարականներ Հայաստանի ու Սփյուռքի կազմակերպված խմբերին, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի իշխանությունների՝ Արցախի անվտանգության և բնականոն զարգացման երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները, առաջնահերթություններն ու անելիքները […]

Սերժ Սարգսյանն ու նրա դուստրերը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա դուստրերը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան։ Սերժ Սարգսյանը, Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ ՀՀ երրորդ նախագահն ու դուստրերը դատարան հրավիրվել են 2023 թվականի հունվարի 19-ին։

ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ ԱՄՆ-ն կոչ է անում  կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասել է Միացյալ Նահանգների […]

Հերթական հրաժարականն է սպասվում. Ժողովուրդ

Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Թերթին հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին: Աղաջանյանը թիմակիցներին […]

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել փակված Լաչինի միջանցքի առնչությամբ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից: «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:  

Ուրուգվայի Սենատը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել բանաձեւին, որը կոչ է անում Ադրբեջանին «կատարել իր միջազգային պարտավորությունները եւ ապահովել ազատ տեղաշարժը Արցախ-Հայաստան կապող միջանցքով՝ վերջ դնելով բնակչության ճնշումներին»։ Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Ամերիկայի հայ ազգային խորհրդի ներկայացուցչությունը։ Ուրուգվայի Սենատը «համերաշխություն է հայտնել Արցախի բնակչությանը, որի մարդու իրավունքները պետք է հարգվեն հակամարտության կարգավորման բոլոր մասնակիցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի