06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կորել է քաղաքացի

Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]

Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. հրապարակվեց բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացավ ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով չորրորդ դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Դատական նիստն ընդհատվել էր քրեական գործին կից փաստաթղթերի հետազոտման փուլում, ինչը շարունակվեց այս դատական նիստին: Դատարանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից կազմված տեղեկանքը՝ Մերի Մարգարյանի մահվան վերլուծության վերաբերյալ։ Դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց  ՀՀ առողջապահության […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես `Երևանի Ջրվեժ թաղամասի մոտ՝ 3000 քմ, Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտ 5000 քմ, Սարկավագի փողոցի մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրուս» գործարանի մոտակայքում՝ […]

Մոսկվան ու Անկարան՝ ռուս-թուրքական վերջին լարվածությունից հետո դրսևորելով մերձեցման կտրուկ քայլեր…

«Հայաստանի համար, ի թիվս ներքին լուրջ ցնցումների, ճգնաժամային կացության, լրջագույն մարտահրավեր են, եթե չասեմ՝ սպառնալիք, արտաքին օրակարգի խնդիրները: Այն, որ մեր երկիրն աստիճանաբար կույրաղիքային կարգավիճակ է ստանում ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Եվրոպայում և աշխարհում, կարծում եմ այլևս հիվանդ երևակայության կամ հոռետեսության արդյունք չէ: Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ հավերժ թշնամիներ չեն լինում, լինում են հավերժական […]

Ռիո-2016. Յանա Եգորյանը՝ օլիմպիական չեմպիոն

Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը սուսերամարտի մրցաշարում: Թրամարտի անհատական պայքարի եզրափակիչում 22-ամյա Եգորյանը պարտության է մատնել ռուսաստտանցի Սոֆյա Վելիկայային: 1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում: Ռուսաստանը նվաճեց […]

Բուժաշխատողների ցուցմունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն. փաստաբան

«ՊՊԾ գնդի տարածքում մի քանի օր մնացած ու պատանդ համարվող բուժաշխատողների ցուցմունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն, քանի որ նրանք հարցաքննվել են գիշերը եւ քննչական մարմինը ոչնչով չի հիմավորել դրա անհրաժեշտությունը»,-այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը, որն ընդգրված է «Սասնա ծռերի» պաշտպանությունն իրականացնելու համար ստեղծված փաստաբանների խմբում: «Ազատ կամքի արտահայտման պայմաններում գիշերը […]

Ճապոնիայի կայսրը կրկին դիմել է ժողովրդին

Ճապոնիայի կայսրը 82 տարեկան է և առողջական խնդիրներ ունի: Նա ակնարկում է, որ ցանկանում է հանգստի գնալ, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ակիխիտոն չի կարող ուղիղ կերպով հայտարարել, որ ցանկանում է հրաժարվել գահից, քանի որ դա կարող է որպես քաղաքակա քայլ ընկալվել: Ըստ Ճապոնիայի օրենսդրության՝ կայսրը չի կարող քաղաքական հայտարարություններ անել, նա միայն […]

Ժամանակին էլեկտրաէներգիա ենք նվիրել. ի՞նչ եղավ /վիդեո/

«Հայաստանը երկրագնդի վրա միակ երկիրն է, որ ունեցել է էլէկտրաէներգիայի ավելցուկ,մենք ժամանակին արտադրել ենք 15 ու կես միլիարդ կիլովատ էլէկտրաէներգիա, բայց օգտագործել ենք 12 միլիարդ կիլովատը, մնացած 3.5-ը ուղակի նվիրել ենք»,-այսօր`օգոստոսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: ՀԿ նախագահը նկատեց, որ մենք ունենալով էլէկտրաէներգիայի նման պաշար, […]

Անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել.գյուղնախարարությունը զգուշացնում է

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որեւէ պատրաստուկով: Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան եւ երեկոյան  ժամերին: Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները եւ դրանց նորմաները։ Ապահովել բյուսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի