28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ում ծայրահեղ աղքատների մեծ մասը քաղաքաբնակներ են

Ինչպես հայտնել ենք,    այսօր  աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Նախորդ տարվա վերջին՝ 2015 թվականի նոյեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։
 

Ըստ ԱՎԾ-ի՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։ Նախորդ տարվա՝ 2013-ի համեմատ, աղքատության ցուցանիշը նվազել էր 2 տոկոսային կետով։ Աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2014 թվականին դա եղել է ամսական 40 264 դրամ)։ Շատ աղքատները (ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին ընդհանուր գծից՝ 33 101 դրամից) բնակչության 10.9%-ն են։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ.-ի մակարդակին` 0.7 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 2.4 տոկոսային կետով (կամ 8.7 %-ով):

Աղքատությունը 2014 թվականին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (30.0 %) և գյուղական (29.9 %) բնակավայրերի: 2008-2014թթ.-ին աղքատության մակարդակի աճը քաղաքային և գյուղական բնակավայրերում ուներ նույն տեմպը (2.4 տոկոսային կետ): Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է` (25.2 %) և այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: 2008թ.-ի համեմատ 2014թ.-ին աղքատության աճը Երևանում կազմել է 5.1 տոկոսային կետ, իսկ Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում`աղքատության մակարդակը մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ 0.7 տոկոսային կետով զիջել է 2008թ.-ի մակարդակը:
ԱՎԾ-ի տվյալներով՝ Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63.6 %) քաղաքաբնակներ են: 2014թ.-ին Երևանում գրանցվել է շատ աղքատների մակարդակի ամենացածր, իսկ Երևանից դուրս` այլ քաղաքներում, ամենաբարձր ցուցանիշը (համապատասխանաբար 9.0 % և 13.6 %,): Երբ բնակչության ծայրահեղ աղքատությունը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, ծայրահեղ աղքատների մեծ մասը (67.9 %) քաղաքաբնակներ են:
 
photofacefun_com_1476689081
photofacefun_com_1476689625
ՀՀ պաշտոնական վիճակագրությունն աղքատության գծի հաշվարկման համար, բնականաբար, հիմք է վերցնում սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ Իսկ միջազգային վիճակագրության մեջ, սովորաբար, աղքատության ցուցանիշը հաշվարկելու համար հիմք է վերցվում օրական միջին սպառումը՝ դոլարով։ Դա արվում է տարբեր երկրների ցուցանիշները համադրելի և համեմատելի դարձնելու համար։
Ըստ ԱՎԾ-ի՝ 2014 թվականի Հայաստանի աղքատության մակարդակը գնահատելու համար հիմք է վերցվել օրական 1330 դրամը։ Դոլարային արտահայտությամբ դա կազմում է օրական 3.2 դոլար (2014 թվականին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 415,92 դրամ)։ Այսինքն, աղքատ են համարվել ՀՀ այն բնակիչները, որոնց օրական սպառումը ցածր է եղել 3.2 դոլարից։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ