15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այլ ձև գոյություն չունի. ինչպես է աշխատելու Կարեն Կարապետյանը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատաուր Քոքոբելյանի հարցը ևս ուղղված էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա ՀՀ-ում մեծ խնդիր համարեց ստվերն ու մենաշնորհները և հարցրեց, թե ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը նոր վարչապետը:  Մինչ հարցին պատասխանելը՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Առաջարկում եմ՝ գուցե ավելորդ է հնչեցնել, բայց հայտարարում եմ, որ նման բանաձևով եմ ուզում աշխատել, […]

Օրեր առաջ աչքերը կարած կալանավորը մտափոխվել է

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալը, որ օրեր առաջ կարել էր աչքերի կոպերը, քանդել է կարերը: Այս մասին հայտնում են ՔԿՎ մամուլի ծառայությունից: ՔԿՎ-ից հայտնեցին, որ տղամարդը կարերը քանդել է նախօրեին: Նա բողոքում էր իր տեսակցության սահամնափակումներից: ՔԿՎ-ից հայտնեցին, որ լրացրել էր նրա ամսական տեսակցությունների թիվը, հերթական տեսակցությունից հետ ուներ տույժ, այդ պատճառով չի թույլատրվել արտահերթ տեսակցություն:

Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր. Կարեն Կարապետյան

«Հետաքրքրությունը մեծ է նորանշանակ վարչապետի նկատմամբ, և որևիցե մեկս ծանոթ չենք նրա ծրագրերին, կցանկանայինք կորզել մի փոքր հարցեր, եթե դա հնարավոր է»,-այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նաև հարցրեց, թե որոնք են լինելու վարչապետի առաջնային քայլերը, շարունակելու է նախկին վարչապետի ծրագրային դրույթներն իրականցնել, ինչպես օրինակ պայքար կոռուպցիայի դեմ, մենաշնորհներ և […]

Ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին շատ ավելի ցածր աշխատավարձով. Կ. Կարապետյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց տեղեկատվություն տալ այն մասին, թե եթե նրան որոշ ժամանակ անց ռուսական լավագույն ընկերություններից առաջարկվի տնօրենների խորհրդում բավական բարձր աշխատավարձով աշխատանք կհամաձայնի և կփոխի աշխատավայրը, իսկ եթե ոչ ապա արդյոք նա տիրապետում է ՀՀ բյուջեի միջոցների գոյացմանը և այլ […]

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հյուսեինը քննադատել է Թուրքիային՝  ՄԱԿ-ի միջազգային դիտորդների գործունեությունը խոչընդոտելու համար: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ելույթ ունեցած Ռաադ Հյուսեինը նշել է, որ որոշ երկրներ Հյուսիսային Կորեայի նման բռնատիրական կարգերի և ներքին պատերազմների թատերաբեմ են դարձել: Ըստ ՄԱԿ-ի կոմիսարի՝ այդպիսի երկրների թվին են […]

Ի՞նչ խառնաշփոթ է տիրում Երևանի ՋԷԿ-ում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց Երևանի ՋԷԿ-ի պարտքից: «52 միլիոն դոլարի պարտք ինչո՞ւ է առաջացել: Գազի խնդիրը երբ ուսումնասիրում էինք գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում, ՋԷԿ-ն այս խնդիրը չուներ»,-ասաց Մանուկյանը և խնդրեց պարզաբանել, թե այս ընթացքում այդ կառույցը ոչ իր գործունեությանը ծառայող պարտքեր փակել է, թե ոչ, օրինակ՝ Վանաձորի քիմպրոմին վարկ […]

Մի շտապեք, սպասեք. Արտեմ Ասատրյանն՝ իր հրաժարականի լուրերից

«Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան»,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հայաստանի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին: Նա հորդորեց չշտապել և սպասել: «Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան»,- ասաց նախարարը: Նշենք, որ մամուլում ակտիվ քննարկվում է, որ Արտեմ Ասատրյանը Կառավարության նոր կազմում չի լինի, նրան կփոխարինի ՀՅԴ-ական Արծվիկ […]

Բացառապես հերքում եմ. Արծվիկ Մինասյանն՝ իր պաշտոնի մասին (վիդեո)

Էկոնոմիայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում բացառապես հերքեց լուրերը, թե նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Իսկ իր պա՛տոնի վերաբերյալ նա ասաց. «Կգա ժամանակը, կիմանաք»: Հարցին, թե անհանգիստ չէ, որ կարող է կորցնել պաշտոնը, նա ասաց. «Իհարկե, ոչ»:

Հստակ երևում է իշխանության քաղաքական կամքը և անհրաժեշտ բոլոր քայլերի պատրաստակամությունը. Հ. Նաղդալյան

Երեկ Ազգային ժողովում 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերի ստորագրած համաձայնագրի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Տիկին Նաղդալյան, 5 քաղաքական ուժերի կողմից երեկ ստորագրված համաձայնագիրը շատերի կողմից բնորոշվեց ,,աննախադեպ,,, ,,պատմական,, և այլ մակդիրներով: Ձեր բնորոշումը ո՞րն է. – Իսկապես աննախադեպ համաձայնագիր է իր բնույթով, և շատ կարևոր է այն հանգամանքը, որ հստակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի