08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անձնական բնույթի վիրավորանքներ չեն եղել. Փաշինյանն՝ իր ու Էդմոն Մարուքյանի ընտրապայքարից (վիդեո)

«Ես չեմ կարծում, որ եղել են վիրավորանքներ, եղել է քաղաքական պայքար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան  հարցին, թե հնարավոր է, որ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի ու իր միջև եղած վիրավորանքների պատճառով է իրենց արձանագրած պարտությունը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում: Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանում 34-ամյա Վահագնը դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել 20-ամյա աղջկա

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ: Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ին, նշված վայրում, 1982 թ. ծնված Վահագն Ն.-ն պատանդ է վերցրել 1996 թ. ծնված […]

ՀՀԿ-ի հետ ոչ մի դաշինք (վիդեո)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը, ի պատասխան Henaran.am-ի հարցի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նշենք, որ քանի որ ըստ նախնական արդյունքների Գյումրիում Բալասանյան դաշինքը 41% շեմը չի հաղթահարել, որին առաջադրել է ՀՀԿ-ն, հնարավոր է դաշինքներ ձևավորեն: «Բացառված է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն դաշինք կազմի»,-ասաց նա, իսկ մյուս ուժերի հետ […]

Փաշինյանը մնում է իր համոզմանը (վիդեո)

Կուսակցությունն առաջիկայում քննարկումներ կկազմակեպի, որոշումներ կկայացնի, որից հետո նոր կհայտարարեն առաջիկա անելիքների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Վանաձորում  նման պարտությունից հետո հնարավոր է հրաժարվի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մենք հավակնել ենք, հավակնում ենք լինել այդ միակ ընդդիմությունը, դաշինքային հարաբերությունները մեզ համար դժվար […]

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

Որքան էլ ցավալի լինի. Փաշինյանն՝ իրենց պարտությունից (վիդեո)

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Վանաձորում ունեցած պարտությունից, նշեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրելու են իրավիճակը, իսկ շտապ հետևություններ անելու ցանկություն չունի: Հարցին, թե հնարավոր է Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել, նա պատասխանեց, որ անհնար է իշխանափոխությունն առանց ժողովրդի կամարտահայտությամբ:  Նա դեռևս մնում է իր կարծքին, որ […]

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մովսես Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»:

Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանգրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:

Յուրի Խաչատուրովը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված