20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մի քիչ ձեզ կոռեկտ պահեք, այ քեզ բան. վեճ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ (վիդեո)

Վանաձորի ավագանին դեռ նիստի սկզբում ձևավորեց հաշվիչ հանձնաժողով, որը բուռն կերպով քննարկում է քվեարկության ընթացքի, նմուշի հետ կապված հարցեր: Նշել էինք, որ այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ: Քննարկման ժամանակ վեճ սկսվեց «Հայկական վերածննդի» պատգամավոր Հեղինե Բիշարյանի ու ՀՀԿ-ական ավագանու անդամ, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի միջև: Բիշարյանը պահանջում էր, որ քվեարկությունը չլինի ծրարներով ու միագույն գրիչով, […]

Եղանակային փոփոխություններ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 10-11-ը,14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ին էապես չի փոխվի,  ցերեկը 11-ին և 12-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում ` Հոկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դոլարն ու եվրոն թանկացել են

Այս պահի դրությամբ՝ հայաստանյան բանկերում դոլարի առքը կազմում է 473 դրամ, վաճառքը՝ 476: Եվրոն կարելի է գնել 525 դրամով, իսկ վաճառքը կազմում է 534 դրամ: Տեղեկացնենք՝ դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են: Ռուբլու առքը կազմում է 7.49 դրամ, իսկ վաճառքը՝ 7.71:

Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ալիեւը Ստամբուլ է մեկնել՝ մասնակցելու 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին, որն անց է կացվում հոկտեմբերի 9-13-ը, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Ալիեւը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Առանց լկտիության եւ ատելության. Վանաձորի քաղաքապետի թեկնածուները հորդորում են

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանն այս պահին ընթացող ավագանու նիստի ընթացքում նշեց, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ նա մաղթում է ունենալ համագործակցության միջավայր: «Այս ընտրարշավի ընթացքում մենք տարել ենք մեր քաղաքականությունն՝ առանց ատելության ու առանց անձնավորման, չնայած որ մեր դեմ կիրառվել են լկտիության տարբեր դրսևորումներ»,-ասաց` հորդորելով հետ չնայել ու արդյունավետ աշխատանք տանել: […]

«Որևէ վտանգավոր բան չկա»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե Քաղաքաշինության նախարարությունը հենց այդպիսին էլ մնար՝ քաղաքաշինության պետական կոմիտե դառնալու փոխարեն, սակայն մեծ խնդիր դրանում չի տեսնում. «Կառավարությունը  որոշել է այլ խնդիրներից ելնելով` նման փոփոխություն անել, միշտ էլ եղել է և կոմիտե, և նախարարություն, միշտ փոփոխական է եղել, և գործառույթները չկատարելու առումով՝ որևէ վտանգավոր […]

Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվեց 2 թեկնածու

Վանաձորի ավագանու նիստի սկզբում ավագանու անդամները քաղաքապետի պաշտոնի համար առաջադրեցին 2 թեկնածու: «Հանրապետական» կուսակցությունն առաջադրեց Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը, ով իրենց ցուցակն է գլխավորում, իսկ «Լուսավոր Հայաստան»՝ իրենց ցուցակի առաջին համար Քրիստ Մարուքյանի: Իրենց հերթին ԲՀԿ-ից հայտարարեցին, որ սատարելու են Քրիստ Մարուքյանի թեկնածությունը՝ համաձայն ԲՀԿ-ՀՎԿ-Լուսավոր Հայաստան կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի:

Շուտով մեր երկրում էլ գեյ-շքերթներ կկազմակերպեն

ԱԺ-ում վերջին քառօրյաի ընթացքում քննարկվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է որոշակի արտոնություններ տալ ՀԿ-ներին: Այս հանգամանքը, սակայն,  քննարկումների ընթացքում անհանգստություն առաջացրեց որոշ պատգամավորների շրջանում: Որոշները մտավախություն հայտնեցին՝ որքան ՀՀ-ն ձգտում է մոտենալ եվրոպական արժեքներին, այնքան ազգային արժեքները վտանգվում են: Պատգամավորներից ոմանք նույնիսկ մտավախություն հայտնեցին, թե հնարավոր է՝ շուտով մեր երկրում էլ […]

Վանաձորի ավագանու նիստը մեկնարկեց օրհներգով. այստեղ են պատգամավորներ

Վանաձորի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը, որն առաջինն է ՏԻՄ ընտրություններից հետո: Նշենք, որ այսօր ավագանին պետք է քաղաքապետ ընտրի: Նոր սահմանադրության սահմանած կարգով՝ առաջին անգամ ընտրությունները կայացել են այլ կարգով՝ վանաձորցիներն ընտրել են ավագանիներին, իսկ վերջիններս էլ պիտի ընտրեն քաղաքապետ: Նիստին ներկա է Վանաձորի ավագանու 33 անդամներից 33-ը: Նկատենք, որ այստեղ են նաև «Հայկական […]

Համաներումը` մյուս տարի ՞ /վիդեո/

«Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի հանրապետությունում հրապարակվել է թվով իննը համաներում և ենթադրվող համաներումը լինելու է  տասերորդը համաներումը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Անկախության 25 ամյակի շրջանակներում հնարավոր համներման մասին լուրերին, ասաց փաստաբան Նորայր նորիկյանը: Մանրամասնելով փաստաբանը ընդգծեց. «Համաներումը դա Հայաստանի հանրապետության նախագահի բացառիկ իրավասությունն է` դիմելու Ազգային ժողովին համաներում հռչակելու համար: Կլինի համաներում թե ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի