08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

  Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`   29.10C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`      3.00C (1985 թ.) • Օդի միջին […]

ՀԱԿ-ը վայր չի դնի մանդատները, բայց այստեղ էլ փոփոխություններ կլինեն

«Մարդիկ ՏԻՄ ընտրություններում ոչ թե գաղափարի համար են քվեարկում, այլ քվեարկում են կոնկրետ մի ազդեցիկ մարդու օգտին, որից հիմնականում փող, ծառայություն կամ խոստում են ստանում: Մենք ընտրողին կարող ենք առաջարկել միայն գաղափարներ, ծրագրեր: Այս անգամ որոշեցինք մասնակցել, որովհետև ընտրությունները պետք է անցնեին կուսակցական կարգով, և տպավորություն ունեինք, որ ընտրակաշառքի, փողի կլանային ընտրությունները կարող են գալ […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի գները նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 տոկոսով՝ հասնելով 50.77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,41 տոկոսով՝ հասնելով 48,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ով քանի ավագանու անդամ կունենա Գյումրիում

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցը, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա ԶոհրաբյանըԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց Գյումրիի ընտրությունների արդյունքների մասին: Զոհրաբյանի հավաստիացմամբ՝ Բալասանյան դաշինքն ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն 9 մանդատ, ՀՎ-ն՝ 5, ԳԱԼԱ-ն՝ 4: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերջանական արդյունքը հրապարակվելու է քվեարկությունից հետո յոթերորդ […]

Ահաբեկչություն հարսանիքի ժամանակ․ կա 30 զոհ, 90 վիրավոր /վիդեո/

Սիրիայում քրդական հարսանիքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 30 զոհ, 90 վիրավոր։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Նշվում է, որ ահաբեկիչը ներխուժել է հարսանյաց սրահ, նախ կրակ բացել ներկաների վրա, ապա երբ փամփուշտներն ավարտվել են, պայթեցրել է ինքն իրեն։

Որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել. Հ. Բիշարյանը կոչով է դիմում

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկումների մեջ է և չի մերժել «Լուսավոր Հայաստանի» առաջարկը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԲՀԿ-ին ու «Հայկական վերածնունդին» կոչ էր արել միանալ իրենց՝ Վանաձորի քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու համար: Ի պատասխան Հայկական վերածնունդն էլ Լուսավոր Հայաստանին էր կոչ արել միանալ իրենց: «Ես […]

« ՀՀԿ-ի թեկնածուին մեր քվեները չեն գնալու»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միանշանակ է՝ Վանաձորում ՀՀԿ-ի թեկնածուին ԲՀԿ-ի քվեները չեն գնալու: «Քվեները գնալու են ընդդիմությանը: Հիմնական բանակցությունները պետք է գնան Լուսավոր Հայաստանի և Հայկական վերծննդի միջև, ինչ համոզման որ իրենք կգան, ԲՀԿ-ն պատրաստ կլինի սատարել միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը: Մենք եթե հիմա միանանք Էդմոնին կամ Հայկական […]

Եռօրյա տոն Էջմիածնում /վիդեո/

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ […]

Նորամարգ գյուղում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ  Արարատի մարզի Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի թիվ 24 տան բակում այրվել է Ռ. Կ.-ին պատկանող 250 հակ անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին:

«Առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»

«Դե դա իմ քննարկելու հարցը չի, առաջարկն ում ուղղված է, թող նրանք էլ քննարկեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ ԲՀԿ-ին ու ՀՎԿ-ին արած առաջարկին՝ միավորվել Վանաձորի ավագանու ընտրություններում ու քաղաքապետ ընտրվել: Իր կուսակցության առաջիկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված