10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դժվար ընտրության առջեւ. Հայկական Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ Է։ Երկար տարիներ Հայաստանի ամենակարեւոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը եւ կանգնել Է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջեւ։ Դատելով մամուլում հայտնվւսծ արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան Էլ մեծ ընտրություն չունի։ Մեկ ամիս առաջ, ըստ մամուլի հրապարակումների նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ […]

Մահացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը

Երեկ ՝ հոկտեմբերի 13-ին մահացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը: Այդ մասին հայտնում էShamshyan.com-ը։ Գագիկ Ավետիսյանը ծնվել է 1965 թ. մայիսի 14-ին, Երեւան քաղաքում: Նա եղել է «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետ, Մալաթիայի բաժնի պետ,  Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Արմավիրի մարզային […]

Պաշտոն Հովիկ Աբրահամյանի՞ն. Հայկական Ժամանակ

Իշխող հանրապետական կուսակցության շրջանակներում քննւսրկում են, թե հնարավոր է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակեն. հատկապես որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։ Հիշեցնենք, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, նա նշանակվևց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց նաեւ այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը Հայաստանում չլինի եւ իր ներկայությամբ […]

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, պատահարի հետեւանքով 5 հոգի մահացել է, կա 25 վիրավոր, այդ […]

Հոլանդիայում կթույլատրեն անհույս հիվանդների ինքնասպանությունը՝ մեկ այլ անձի օգնությամբ

Հոլանդիայում էվթանազիան թույլատրված է 2002 թվականի։ Այժմ մշակվում է օրենք, որով թույլ կտրվի անհույս հիվանդներին ինքնասպան լինել՝ մեկ այլ անձի օգնությամբ։ Խոսքը համապատասխան ներարկման մասին է։ Օրենքի նախագծի հեղինակ պատգամավորները նշում են, որ այն դեռ պետք է կատարելագործել, սակայն դրա գլխավոր նպատակն այն է, որ այլեւս անհույս, մահամերձ հիվանդները կարողանան կյանքից հեռանալ «արժանապատիվ կերպով»։  

Արթնացեք. Տերը պիտի ուղարկի իր հրեշտակներին

«Զգո՛ւյշ եղեք, հսկեցե՛ք ու աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը. ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը և իր ծառաներին իշխանություն կտա և յուրաքանչյուրին՝ իր գործը և դռնապանին կպատվիրի, որ արթուն լինի: Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան դեմ: Գուցե, հանկարծակի գալով, ձեզ […]

Եթե Աստված մեր կողմն է

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց նրան, էլ ինչպե՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մեկտեղ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծո ընտրյալներին. Աստված է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Հիսուս է, որ […]

Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու պաշտպան Լյուկ Շոուն չեն մասնակցի «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը: Անգլիայի առաջնության «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, խաղը կմեկնարկի եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Հիշետցնենք՝ Պրեմյեր լիգայի 7-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 6-րդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր […]

Փախուստ դատարանի ճանապարհին

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 23-ամյա Աշոտ Բ.-ին եւ նրա եղբորը` 26-ամյա Հովհաննես Ս.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բ.-ն հայտնաբերվել եւ […]

Պատասխանատվությունն ընկնում է Գալուստ Սահակյանի վրա

Ֆեյսբուքյան մանդատս վայր եմ դնում ու գնում ռադիկալ կերպով քնելու։ Եթե մինչև վաղը մանդատիս բան պատահեց ու չարողացա այն ետ վերցնել, պատասխանատվությունն ընկնում է Գալուստ Սահակյանի վրա։ «Մանդատ գողանալը դեռևս գող լինել չէ» կռուտիտը չի անցնում։ Բարի գիշեր ընկերներ ջան։ Գրում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի