10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ […]

Գլխավոր անակնկալը. Իրատես

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են: Ձեւավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։ Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։ Թերթի տեղեկություններով, խոսքը […]

«Դեռ պիտի տեսնենք» (վիդեո)

«Լուսավոր Հայաստանը» երիտասարդ կուսակցություն է, և մենք դեռ պիտի տեսնենք իրենց գործունեությունը: Այս կարծիքը Henaran.am_ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Վանաձորում ընդդիմության պարտությունը ընդդիմությունից հասարակության համար հիասթափվելու նոր պատճառ չէր: Ըստ նրա`  ոչինչ այս ընտրություններում չէր կարող այս ուժին վարկաբեկել, վարկաբերկված են այն ուժերը, ովքեր «ծախվել են» ու քվեարկել […]

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

Հարգելի՛ համաքաղաքացիներ, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․ Ժամը 08:00-ից – 10:00-ն և ժամը 12:00-ից – 14:00-ն […]

Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները

Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան: ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել […]

Պաշտոնանկություն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգությւսն ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) առաջիկա օրերին պաշտոնանկ արվի։ Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանն է։

Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժածների անունները

ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Վլադիկովկազի հանրապետական հիվանդանոց Անուն,ազգանուն Ծննդյան թիվ Վնասվածքներ Գևորգյան Վ.Ա. 1982 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մովսեսյան Է.Է. 1971 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Աղրամանյան Ն.Ս. 1950 Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Խաչատրյան […]

Հրաժարական տվեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է  տվել, հայտնում էՀՖՖ Մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Վարուժան Սուքիասյանը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին էր գլխավորել Հայաստանի հավաքականը։

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի վերաբերյալ խոսակցություննԵրը դառՆում են ավելի հաճախակի եւ ավելի առարկայական։ Եթե օրինակ, նրա նախկին եւ գուցե ապագա կուսակցական ենթակաները մինչ այդ խոսում էին այն մասին, որ նրա վերադարձի մեծ պահանջ կա հասարակության շրջանում, ապա այժմ արդեն նրանք հայտարարում են, որ վերադարձի հավանականությունը «բավականին» է։ Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար […]

ԿԲ-ն արձագանքել է Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը

ՀՀ Կենտրոնական Բանկն արձագանքել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 13-ին հրապարակած մտահոգությանը: Կենտրոնական բանկի  պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց: Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ առաջին Նախագահ Լևոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի