27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին»

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարևորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն: ԱԺ փոխնախագահը նշել է.

«Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև: Ո՞վ, եթե ոչ մենք՝ խորհրդարանականներս, պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ընդդեմ ոճրագործությունների: Իմ ժողովուրդը դարասկզբում Օսմանյան Թուրքիայում և դարավերջում Սումգայիթում ու Բաքվում դարձել է նման հանցագործության զոհ: Մարդու իրավունքների դաժան ոտնահարում էր ապրիլին Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի: Այսօր մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին: Դա է միակ ճշմարիտ հարգանքն այստեղ հուղարկավորված անմեղ զոհերի առջև»:unnamed unnamed-1

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ