«Կեցցե՛ս, Հենո ջան»
«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի միակ գոլը «Տոտենհեմի» հետ կայացած ծանր խաղում հերթական հաղթանակը պարգևեց «կարմիր սատանաներին»: Մեր տաղանդաշատ ֆուտբոլիստը իր բացառիկ տեխնիկայի, խաղային հիանալի հնարքների ու կամային բարձր հատկանիշների շնորհիվ դարձել է անգլիական միլիոնավոր ֆուտբոլասերների կուռքն ու իրական գլուխցավանք առաջացրել մրցակիցների համար: Արդեն որերորդ խաղն անընդմեջ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ հռչակվելու իրողությունը բունդեսլիգայի տիտղոսը […]





































