14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պոլսո հայոց պատրիարքարանը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում հիշատակի արարողություններ են իրականացվել: Դրանց մասնակցել են նաև պատրիարքարանի ներկայացուցիչները՝ ծաղկեպսակ դնելով դեպքի վայրում:

Իսկ Գումգափուի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կիրակի օրը Պոլսո հայոց պատրարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից մատուցված պատարագի ժամանակ դատապարտվել է Բեշիքթաշում տեղի ունեցած անմարդկային գործողությունը, այնուհետև զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվել:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նաև նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ցավակցելով զոհվածների համար և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ