10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետի հույսը. Հրապարակ

Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։ Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ՝ հարակից պրոյեկտներով։ Կարեն Կարապետյանի հույսը հենց […]

Մեծ փոփոխություններ են լինելու. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու են ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից եւ դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր […]

Ծառուկյանի փաստի առաջ. Ժամանակ

Առաջին հայացքից այստեղ ԲՀԿ֊ն իրեն վատ չի դրսեւորել եւ անցել է թե Գյումրու, թե Վանաձորի ավագանի, մի քանի տեղերում էլ ԲՀԿ թեկնածուները հաղթել են գյուղական համայնքներում։ Սակայն, խնդիին իհարկե ԲՀԿ-ն չէ, այլ ընդհանուր քաղաքական իրավիճակը Եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի Իարցը որոշվում է այս համատեքստում, հետեւաբար ոչ թե ԲՀԿ-ի, եւ ոչ էլ նույնիսկ ՀՀԿ-ի, այլ Սերժ […]

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Ժամանակ

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ու երկարատեւ պատերազմի։ «Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի։ Ես ժամանակին եւս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում։ Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատեւ, պարզապես, մենք […]

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

«Ամենահեռու հարևան Հայաստանը». թուրք լրագրողի անդրադարձը

Թուրք լրագրող Օզլեմ Յուզաքը Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան: Թուրքական «Cumhuriyet» թերթում հրապարակված «Ամենահեռու հարևան Հայաստանը» հոդվածում Յուզաքը ներկայացրել է Հայաստան կատարած այցելության տպավորություններն ու խոհերը: Նա նշել է, որ երկու հասարակությունները շատ նման են. «Սովորույթները, խոհանոցը, անգամ մեր երաժշտությունը նույնն են… Հայաստանի հետ դիվանագիտական հեռավորությունը հնարավոր […]

«Համոզված եմ՝ Վիգեն Սարգսյանն իր արդյունավետ աշխատանքով կստիպի, որ Սամվել Բաբայանը վերանայի իր դիրքորոշումը»

Արցախի  նախկին Պաշտպանության  նախարար Սամվել Բաբայանը, հարցազրույցներից մեկի ընթացում, խոսելով ՀՀ նորանշանակ Պաշտպանության նախարարի մասին՝  կարծիք էր հայտնել, թե  այս իրավիճակում քաղաքացիական անձին այդ պաշտոնում նշանակելը նպատակահարմար չէ: Անդրադառնալով Բաբայանի այս տեսակետին՝ այսօր՝ ՀՀԿ ԳՄ, ապա Խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Դա պարոն Բաբայանի կարծիք արտահարտելու իրավունքն է: Անկախ […]

Սերենա Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել WTA-ի ամփոփիչ առաջնությանը

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Սինգապուրում կայանալիք WTA-ի ամփոփիչ առաջնությանը: 35-ամյա մարզուհին այդ մասին հայտնել է   տեսաուղերձում:  Հրաժարվելու պատճառը ուսի վնասվածքն է: Ամփոփիչ առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 23-ից 30-ը: Մասնակցության իրավունք ունեն գերմանացի Անժելիկ Կերբերը, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ռումինացի Սիմոնա Հալեպը, չեխ Կարոլինա Պլիշկովան, իսպանացի Գարբինյե Մուգուրուսան, սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան եւ ամերիկացի Մեդիսոն Քիսը: Աշխարհի առաջին ռակետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի