11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երբ կմեկնարկեն ձմեռային արձակուրդները դպրոցներում

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ:  

Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ քննարկել երկկողմ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է Չինիբայ Թուրսունբեկովին հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Պարոն Շարմազանովը կարեւորել է պատգամավորների համագործակցված աշխատանքը […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ  մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

1,9 միլիոնի ոսկեղենի եւ «Վալտեր» ատրճանակի գողության բագահայտումը

Գյումրիում ապրիլի 3-ի երեկոյան անհայտ անձը Արտաշես Շահինյան փողոցի տներից մեկի բակ էր մտել, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել պատուհանը, ներս մտել եւ հափշտակել մոտ 1,9 մլն դրամի ոսկեղեն, «Վալտեր» տեսակի գազային ատրճանակ ու փախել: Մանրամասները՝ տեսանյութում:

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և […]

Ինչո՞ւ է Գարիկ Մարտիրոսյանը սափրել գլուխը /ֆոտո/

Հայ  շոումեն Գարիկ Մարտիրոսյանը խոստացել էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանը գոլ խփի և «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի, ապա ն կսափրի իր գլուրը: «Մանչեսթեր Յունայթեդի»  հաղթանակից հետո Մարտիրոսյանը կատարել  է իր խոստումը: «Մխիթարյանը խփեց, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց: Մարտիրոսյանն ասաց, Մարտիրոսյանն արեց»,- իր «Instagram»-ի էջում գրել է Մարտիրոսյանը:

1000 դրամի հավաքագրումը կամավորությամբ չի լինի

Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հանձնաժողովն այսօր քննարկում էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը, որը ներկայացվելու է խորհրդարան երկրորդ ընթերցմամբ քննարկման համար: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ պահպանվելու է պարտադիր բաղադրիչը: Ըստ նրա` նախատեսվում է հիմնադրամում հավաքել 4,5 մլրդ դրամ: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ […]

Ստամբուլի պայթյունների զոհերի թիվը հասել է 41-ի

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 41-ի, որոնցից 33-ը ոստիկան են: Վիրավորների թիվը անցնում է 155-ը: Պայթյունի կազմակերպման հետ առնչություն ունենալու համար արդեն կա 13 ձերբակալված: Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի էր ունեցել մարզադաշտի հարևանությամբ գտնվող Գազհանե պողոտայում, որտեղ հավաքված են […]

Դուռը փակ չէ. «Ժառանգությունը» կմիանա՞

«Ժառանգության» հետ քննարկումները չեն դադարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ այս կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետությունն» այսօր դաշինք կազմելու և խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններում միասնաբար հանդես գալու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Քննարկումներ էին ընթանում նաև «Ժառանգություն» կուսակցության հետ: Էդմոն Մարուքյանն ասաց, որ քննարկումների արդյունքում ստացվել […]

Խստացված հսկողություն` դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Ամանորի  առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի