Քաղաքապետարանից հայտարարում են
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, […]





































