03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Ես էլ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը վարկանիշ չունի» (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ անց կմեկնարկի Հանրապետական կուսակցության ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ։ Այստեղ են ՀՀԿ-ի տարածքային թեկնածուները, խմբակցության ներկայացուցիչները եւ այլ հանրապետականներ։

Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արման Սահակյանը Henaran.am-ի հարցին, թե արդյոք դեռեւս լարվածություն կա իր ու Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Վահան Կարապետյանի միջեւ, պատասխանեց, որ իրենց ընտրատարածքում երբեք էլ լարվածություն չի եղել։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վարկանիշ չունի, նա արձագանքեց․

«Ես էլ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը վարկանիշ չունի»։ Արման Սահակյանը նորմալ գնահատեց քարոզարշավի ընթացքը եւ նշեց, որ շատ բարձր է գնահատում իրենց հնարավորությունները։ 

Մանրամասները տեսանյութում՝:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ