«Վայելե՛ք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը». Արմեն Աշոտյանի հրաժեշտի նամակը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Հարգելի՛ տիկին դեսպան (անկախ նամակիս բովանդակությունից, հարկ եմ համարում պահպանել դիվանագիտական պոլիտեսը), Տարածաշրջանում ժողովրդավարական բորդելի տնօրինության կողմից ենթարկվելով քաղաքական հետապնդման և ապօրինաբար գտնվելով բանտախցում, մի բարի և հուսադրող լուր սպրդեց քրեակատարողական հիմնարկի հաստ և խոնավ պատերից ներս և հասավ նվաստիս ականջներին. Դուք վերջապես ավարտում եք Ձեր դիվանագիտական աշխատանքը Հայաստանում և շուտով հեռանալու եք մեր երկրից […]