08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այցելեք Արցախ և կհամոզվեք՝ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն. Շարմազանով

  Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու […]

Կրքերը թեժանում են

Այսօր, հունիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ կիրառելու համարժեք կարգապահական ներգործության միջոց: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության […]

Օրը ցերեկով լկտիություն Երևանում

  Այսօր Մաշտոց-Խորենացի խաչմերուկում 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում ու տշում էին փողոցում 2 կգ ծիրան ու բալ ծախող սպիտակած մազերով տատիկների դույլն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ:  Նկարում երևում է ոստիկանի կողքը կանգնած կապույտ շապիկովը, ԻՆՉԸ և հենց այդ լկտի արարքի իրագործողն էր: Վիդեոն որ ուշադիր […]

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում

ատկապես անցած ապրիլյան պատերազմից հետո  առավել հաճախ սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայում առաջնագծում։ Այս հարցադրմանն ի պատասխան՝ նախկին  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անգամ արդարացավ՝ նշելով, որ ապահովված ընտանիքների զավակներն ավելի մեծ հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու և դրա շնորհիվ առաջնագծում ծառայելուց խուսափելու։ Factor.am-ը դեռևս մեկ ամիս առաջ գրավոր հարցմամբ […]

«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաները միավորվելու են

Նախատեսվում է երկու հոգեբուժարանների միացում. խորհրդարանում լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Հարցին`մասնավորեցման հետ կապված ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ բուժհաստատությունների ղեկավարներն անգամ մասնավորեցման մասին տեղյակ չեն եղել, Ալթունյանն ասաց. «Մասնավորեցման նպատակը բուժծառայության որակը բարելավելն է, նախարարությունը հաշվել է բոլոր հնարավոր ելքերը, բոլոր հնարավոր ռիսկերը բնակչության համար բացառել է»: «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաներն […]

Ցանկության պակա՞ս է, թե՞ անտեղյակություն. պատգամավորը՝ նախարարին

 «Սարքավորումներ ձեռք բերելուն նման քիչ գումար տրամադրելը ցանկության պակա՞ս է, թե՞ անտեղյակություն՝ հատկապես հաշվի առնելով մարզերի հիվանդանոցներում տիրող իրավիճակը»,- ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Բյուջեի կատարողականում նշված է` նախորդ տարի նախարարությունը բժշկական սարքավորումներ գնելու համար 12 400 մլն դրամ է հատկացրել, իսկ դեղորայքի համար՝ 3 մլրդ-ից […]

Նոր պաշտոնանկություն

ՀՀ կառավարության որոշմամբ Արմեն Գևորգյանն ազատվեց Արդա­րա­դատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշումը հաստատվեց կառավարության նիստում: Գևորգյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2015 թվականի մայիսին՝ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ:

Արայիկ Խանդոյանի կինը չի կարողացել տեսակցել ամուսնուն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կնոջը  թույլ չեն տվել տեսակցել նրան:  Անուշ Խանդոյանը խոսել է լրագրողների հետ և հայտնել , որ այսօր եղել է ամուսնուն տեսակցելու օրը, սակայն, եկել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ նրան թույլ չեն տվել մտնել տեսակցության: «Ասացին, որ չես կարող մտնել՝ նշելով, որ պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը մոտն է, նաև  ամբողջ օրվա […]

Գևորգ Սաֆարյանի համար վճռվեց

Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 29-ին, մերժել է «Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքները: «Հայաստանի համար սա օրինաչափ է»,-արձագանքել է Գևորգ սաֆարյանը: Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու իր փաստաբանը պահանջում են, որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի