16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյումրեցի երեխաները ժողովրդական պարով հմայել են НТВ-ի «Ты-Супер!» շոուի ժյուրիին (տեսանյութ)

НТВ հեռուստաալիքով շարունակվում է «Ты-Супер! Танцы» շոուի ընտրական փուլը։ 5-րդ թողարկման մեջ հանդես են եկել 17-ամյա Դավիթ Այվազյանն ու 16-ամյա Աստղիկ Մխիթարյանը՝ Գյումրիից եւ իրենց ժողովրդական պարով գրավել ժյուրիի անդամներին։ 

Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ. Վիգեն Սարգսյան

«Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը շատ կարևոր ուղղություն է համարվում Պաշտպանության նախարարության կողմից: Այս տարի մենք մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ինչ վերաբերում է օրերս Չինաստան կատարած այցին, ապա նախարարը բացատրեց՝ Չինաստանում չեն պայմանավորվել այս պահին զենք-զինամթերք […]

«Թուրքիայում 12 միլիոն հայ է ապրում, մեծամասնությունն՝ իսլամացած»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ համաշխարհային կառավարման համակարգը խնդիրներ ունի, ճգնաժամի մեջ է: «Ժողովուրդները սկսել են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, այս իրավիճակում, որպեսզի համաշխարհային հարստացման կորզման գործընթացը պահպանեն, այս ուժերը դիտարկում են պետությունների փոքրացումը որպես լուծում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Անդրադառնալով փոքր պետությունների անկախացմանը՝ Կատալոնիային, Իրաքյան Քուրդիստանին՝ նա նշեց, որ  մի […]

Լավ եղբայրներ ունեցող կանայք ամուսինների կողմից բռնության չեն ենթարկվում․ սոցիոլոգ

Այսօր   «Հենարան»  մամուլի ակումբում բռնությունների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահեցրեց՝ անկախ նրանից, որ մեր երկրում վերջերս մի փոքր շատացել  է բռնությունների թիվը, այդուամենայնիվ կարելի է ասել՝  Հայաստանում բռնությունները  մեծ թիվ չեն կազմում։ Բանախոսը   շեշտեց՝ մեր հասարակության մեջ ծնողների 60 տոկոսը կարծում է՝ երեխային դաստիարակելիս կարելի է նրա վրա բռնություն […]

«Ձեռքներդ չի գնո՞ւմ»

Անցած  ամիսներին բուռն քննարկվող  «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի նախագծի թե՛ ստեղծման, թե՛ քննարկման վրա անտեղի ժամանակ ու ռեսուրս եք ծախսել: Այդ շինծու փաստաթղթի հանձնարարականը չգիտեմ երբ և որ վարչապետն է տվել, որովհետև կրթությանը վերաբերող ՀՀ ոչ մի օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ, ու այն եղել է օրենքից դուրս, ու ոչ մի […]

Կրակոցներ Լաս-Վեգասում․ կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ /տեսանյութ/

Անհայտ անձը Լաս-Վեգասի կենտրոնում կրակ է բացել, ինչի հետեւանքով տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ կան։ Տղամարդը կրակահերթ է բացել փառատոնին մասնակցող ամբոխի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում

Ատում են իրար, եկեղեցուն . վայրագությունն աճում է

«Ես, իհարկե, սոցիոլոգիական տվյալներ չունեմ, բայց կարող եմ ասել՝ իմ կարծիքով մեր երկրում վերջին շրջանում նկատվում է բռնությունների աճ, ընդ որում՝ վայրագ բռնությունների, ինչպես   վերջերս հայտնի հոգեբանի և  Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքերն էին․․․», – այսօր «Հենարան» ակումբում բռնության դեմ պայքարի   միջազգային օրվան նվաիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Բանախոսը շեշտեց՝ ասվածն,  իհարկե, ունի […]

«Թբիլիսիի քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց իր համար»

«Ցանկացած փոքրիկ միջադեպ կարող է բերել այնպիսի զարգացումների, որոնք մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով 2 օր առաջ հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերից, երբ հայերին չէր թույլատրվում խաչքար տեղադրել: Սաֆարյանն ընդգծեց, որ եթե այդ տարածաշրջանում եկեղեցու բակում արդեն իսկ 10-րդ դարից այս կողմ հայկական […]

Զինված տղամարդը Մարսելում հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

Մարսելի Սեն-Շարլ կայարանում դանակով զինված տղամարդը, «Ալլահ Աքբար» բղավոցներով, հարձակվել է մարդկանց վրա ու դանակարհարել անցորդներին։ Արդյունքում երկու կին է մահացել՝ 17 եւ 20 տարեկան։ Տղամարդը նրանցից մեկի կոկորդն է կտրել, մյուսի որովայնին հարվածել։ Հանցագործը գնդակահարվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Ավելի ուշ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված