22 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վարշավա

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը:  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն  

«Զիմը» շարունակում է հացադուլը.չի կոտրվի

Իմ պաշտպանյալը արդեն 13 օր հացադուլի մեջ է Լ Փաստորեն նրան այլ այլ տարբերակ չէր մնացել: Հարություն  Սարիբեկյանը պահանջում է խափանման միջոցի փոփոխություն, սակայն դատարանը հիմքեր չի տեսնում և նա գնաց ծայրահեղ քայլի ՝ հացադուլի »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Նա նշեց, […]

Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, ո՞վ կտա մեզ այդ զենքը. 168 Ժամ

«Հայաստանի և Արցախի համար թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, և մենք այս պայմաններում զենք ենք գնում Ռուսաստանից ներքին գործարանային գներով։ Սա բխում է մեր անվտանգությունից։ Սա նաև առաջին հերթին տարածաշրջանում բալանսն է հավասարակշռում, որովհետև Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, և մենք պարտավոր ենք շատ մեծ ուշադրություն դարձնել մեր ռազմական անվտանգությանը և հագեցնել մեր զինվորական տեխնիկան։ Երկրորդ […]

Արցախյան հակամարտության մասին Բրյուսելի բանաձեւը

Բրյուսել-Երեւան խոր եւ համապարփակ համաձայնագրի ստորագրության արարողության հետհաշվարկը սկսվել է: Մի ամիս հետո տեղի ունենալիք գագաթաժողովին, բոլոր նախադրյալները պատրաստ են, որ ստորագրությունը կայանա: Նկատելի շրջանառություն էր գտել այն մտավախությունը, որ Վիլնյուսի նման, վերջին պահին տնտեսական եւ քաղաքական բաղադրիչներ ներառած փաստաթղթի ստորագրությունից հրաժարվելու նման, սա եւս քաղաքական որոշ ճնշումներով կչեղարկվի: Սակայն նախադրյալները այդպես չեն. առարկայական դիտարկում […]

2.5 ժամ քննարկումից հետո Տիգրան Եգորյանը մեղավոր ճանաչվեց

Փաստաբանների պալատի խորհուրդն այս գիշեր 2.5 ժամ քննարկեց Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքը, որով նրանք ասում են, թե  «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության («Բեխտերեւի» հիվանդություն) մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, մինչդեռ Արթուր […]

Փոթորիկն ուղեղներում. Հրապարակ

Ֆեյսբուքյան հայտնի ստատուսագիրներից մեկը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, նախօրեին զգուշացրել էր՝ Լոռվա, Տավուշի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներում հոկտեմբերի 16-ին քամու ուժգնացում է սպասվում՝ հնարավոր է ծառեր, տանիքներ վնասվեն, եւ կոչ էր արել զգոնություն ցուցաբերել։ Քամու ուժգնացումը մարդիկ որպես փոթորիկ էին ընկալել, Լոռին ու Տավուշը դարձել էին Երեւան, եւ տագնապը մտել էր […]

Թուլացած՝ հաճույք ստանալով. Ժողովուրդ

Ժնեւում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երեկվա հանդիպման ուղերձները բավական հետաքրքրական էին: Ընդ որում, հետաքրքրական էին եւ հանդիպման արարողակարգային մասը, եւ դրանից հետո հնչեցված գնահատականները: Սկզբում Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում՝ Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում, տեղի է ունեցել հանդի­պում ընդլայնված կազմով, որին ներկա են եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երկու երկրների ԱԳ նախարարները։ Հետո արդեն Սարգսյանն ու Ալիեւն […]

Ծառուկյանին էլ թալանեցին. Ժամանակ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենը օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը եւ ընտանիքով հեռացել երկրից: Գագիկ Ծառուկյանը մի քանի օր է՝ փորձում է հայտնաբերել այդ տնօրենին եւ հետ բերել հիմնարկից գողացված գումարը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Հայ-ռուսական սկանդալ. Ժամանակ

Ռուսական շուկայում հայտնված թուրքական լոլիկի հարցը հայտնվել է արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում։ Վորոնեժում օրերս անցկացված ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպմանը, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվել է թուրքական լոլիկների մաքսանենգ ներկրման հարցը։ Ռուսաստանում վերջին ժամանակներս հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներկրվող լոլիկների քանակը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված